Լրահոս
Օրվա լրահոսը

«Կասկածյալի կնոջ և հանգուցյալի միջև որևէ սիրային կապ չի եղել». Երվանդ Վարոսյան

Հուլիս 28,2014 23:51 Share

Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր` 50-ամյա Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող Արման Կատունյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը քիչ առաջ Aravot.am-ին տեղեկացրեց, որ կասկածյալի կնոջ և հանգուցյալի միջև որևէ սիրային կապ չի եղել, այլ  Հարություն Գրիգորյանի կողմից Արման Կատունյանի կնոջը սիրահետելու փորձեր են կատարվել, որոնք արժանացել են ամուսինների դիմադրությանը, վերջիններս տևական ժամանակ հորդորել են տուժողին, որ դադարեցնի անիմաստ գործողությունները : «Իսկ դեպքի օրը հանգուցյալը ոչ ադեկվատ պահվածք է դրսևորել, անհասկանալի արտահայտություններ արել»,-առայժմ այսքանը փոխանցեց փաստաբանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թ. says:

    Այ ռեկորդ, արդեն սկսում են գործը ջրել?

Պատասխանել