Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր տանը մարմինս ցույց տվե՞լ եմ». Վալերի Օսիպյանի եւ հարեւանուհու միջադեպը (Տեսանյութ)

Հուլիս 30,2014 20:54 Share

Քիչ առաջ  ՀՔԾ-ի շենքից դուրս գալուց հետո Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին մոտեցավ նրա հարեւանուհի Գոհար Կարապետյանը եւ պարզաբանում պահանջեց ՀՔԾ-ում իր անձի հետ կապված հերյուրանքներ տարածելու համար:

«Պարոն Օսիպյան, ես ձեր տանը իմ մարմինը ցո՞ւյց եմ տվել, ձեր տղայի դանակահարվածության չափսը ցույց տալով»,- հարեւանուհու հարցին «Դուք ո՞վ եք»,- հարցրեց պարոն Օսիպյանը:

Տիկինը ներկայացավ, իսկ պարոն Օսիպյանը պատասխանեց, որ նրա բոլոր հարցադրումները վերաբերում են իր ցուցմունքներինեւ չի կարող հիմա պատասխանել, ապա շնորհակալություն հայտնեց ու պատրաստվեց հեռանալ:

Իսկ Գոհար Կարապետյանը շարունակեց. «Ինչո՞ւ պետք է իմ բաց մարմինը ձեր տանը ցույց տայի: Դուք բժի՞շկ էիք, ես ձեր տուն էի եկել… հերյուրանքներ մի տարածեք, միգուցե դո՞ւք էիք ձեր մարմինը այս ու այն կողմ ցույց տալիս»:

Պարոն Օսիպյանը կրկին հետ եկավ, հորդորեց հարեւանուհուն չափերի մեջ մնալ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ https://galatv.am/-ի 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Դավիթ says:

    Տիկին Գոհար էս ոնցոր թե անհանգիստ եք հա՞, ոնցոր թե մոտենում է հա՞ զրպարտանքների համար պատասխան տալու ժամանակը։ Բա գիտեք տենց հեշտ է մարդուն անհիմն մեղադրել ու հետո պատասխան չտալը։ Սա դեռ ձեր վատի սկիզբն է, դեռ պատսախան եք տալու օրենքի առաջ ձեր զրպարտանքների համար։ Բոլորը օրենքի առջև հավասար են։

Պատասխանել