Լրահոս
Օրվա լրահոսը

Հրադադարի ռեժիմի խախտումների համար Հայաստանը կարող է միջազգային գանգատ ներկայացնել. «Փաստինֆո»

Օգոստոս 04,2014 18:15 Share

Հրադադարի պայմանագրի խախտման հարցով Հայաստանը կարող է գանգատ ներկայացնել Ադրբեջանի դեմ միջազգային դատական ատյաններ, մասնավորապես՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան և Արդարադատության միջազգային՝ ՄԱԿ-ի  դատարան:

Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը՝ որպես օրինակ հիշատակելով, որ ՄԻԵԴ-ում համանման գանգատ կա` ռուս-վրացական 5-օրյա պատերազմի, զանգվածային տեղահանումների, խոշտանգումների ու կյանքի իրավունքի խախտումների վերաբերյալ:

Միջազգային իրավունքի մասնագետը նշեց նաև, որ ՄԱԿ-ի դատարանում քննվելու համար անհրաժեշտ է երկու կողմերի համաձայնությունը:

Արա Ղազարյանը միաժամանակ նկատեց, որ չկա պատերազմն արգելող միջազգային իրավական նորմ, սակայն կա հումանիտար իրավունք, որով պաշտպանվում են գերիների, քաղաքացիական անձանց իրավունքները:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել