Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոնարհման» ավանդույթները

Սեպտեմբեր 03,2014 10:08

Այս տարվա սեպտեմբերի 1-ին թիվ 185 դպրոցի հայոց լեզվի ուսուցչուհի Սոֆյա Արթինյանն իր «խոնարհումն» է հայտնել Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին, որը, տիկին Արթինյանի կարծիքով, հիմնել է այդ դպրոցը:

Իրականում «ընկեր Սահակյանը», ինչպես նրան անվանում է ուսուցչուհին, խորհրդային տարիներին այդ դպրոցում աշխատել է որպես տնօրեն:

Իսկ անցած տարվա սեպտեմբերի 3-ին Հայաստանի իշխանությունը որոշում է ընդունել անդամակցելու Մաքսային միությանը: Այդ երկու իրադարձությունների միջեւ առաջին հայացքից ոչ մի կապ չկա: Իրականում կապն ակնհայտ է՝ այն երկրում, որտեղ մանկավարժները խոնարհվում են «նաչալստվայի» առաջ եւ երեխաներին են դաստիարակում այս «խոնարհման» ոգով, այդպիսի երկրի բնակչությունը «սեպտեմբերի 3»-ի նման որոշումները ընդունում է խոնարհությամբ:

Ո՞րն էր խորհրդային դպրոցի հիմնական «դոկտրինը»` մարդկանց ինչ-որ մի վեհ նպատակի պտուտակ դարձնելը՝ հնարավորինս նսեմացնելով նրանց անհատականությունը: Ինքնուրույն մտածողությունը եւ սեփական կյանքի համար անձնական պատասխանատվությունը խիստ դատապարտելի էին: Փոխարենն ընդունված էր հույս դնել վերին ատյանների վրա եւ քծնել նրանց՝ լինի դա դասղեկը, տնօրենը, ընդհուպ մինչեւ «թանկագին Լեոնիդ Իլյիչը»:

Կարո՞ղ ենք մենք արդյոք ասել, որ վերջին 24 տարում կրթությունը դրվեց բոլորովին այլ հիմքերի վրա: Ոչ, չնչին բացառություններով դա նույն խորհրդային դպրոցն է՝ անկախ այն հանգամանքից, որ այն բաժանվել է հիմնականի եւ ավագի: Զարմանալի՞ է արդյոք, որ այդ դպրոցներում ուսուցիչները զբաղված են ընտրակեղծարարությամբ: Որ նրանք քծնում են իրենց այցելող «նաչալնիկներին»՝ պարբերաբար արտասանելով «Չեբուրաշկայի ճառեր»: Որ այնտեղ շարունակում են իրար «ընկեր»-ով դիմել:

Այդպիսի խորհրդային եւ «հետխորհրդային» դպրոցների շրջանավարտների մեծ մասը միանգամայն անտարբեր են երկրում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Չէ, իհարկե, նրանք հայհոյում են իշխանություններին, որոնք իրենց մասին «հոգ չեն տանում», եւ երազում են այնպիսի իշխանությունների մասին, որոնք կապահովեն իրենց բարեկեցիկ կյանքը:

Բայց երբ խոսքը «սեպտեմբերի 3-ի» նման բեկումնային որոշման մասին է, նրանք եւ նրանց տրամադրություններն արտահայտող քաղաքական ուժերը (գրեթե բոլորը) բերանները ջուր են առնում եւ, ըստ էության, սկզբունքորեն սատարում են այդ որոշումները: Իսկ եթե իշխանությունը հեշտությամբ կարողանում է անցկացնել նման որոշումներ, ապա արդյոք մենք բոլորս պատասխանատու չե՞նք դրանց համար: Արդյոք դրանք չե՞ն բխում մեր ստրկամիտ, «խոնարհական» ավանդույթներից, որոնք անսասան են մնում տասնամյակներ շարունակ, եւ որոնց հիմքը շարունակում է դրվել դպրոցում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (14)

Պատասխանել

  1. Կարապետ says:

    «Hayk», «Հրանտ Պապիկյան», «Hakob», «Կարեն» և «այլոք» վրա տվեք, մարդա գոնե 10 հատ «Չեբուռաշկա» մեկնաբանություն գրեք, հանուն «ընկեր Բուդինի»:

  2. Կարեն says:

    Իսկ կա արդյոք աշխարհում այնպիսի երկիր որտեղի դպրոցներում կրթում են ապագա հեղափոխականների: Ես կարծում եմ, որ բոլոր տեղերում էլ նույն է, պարզապես մեր մոտ ըստ հին սովորության կիրառվում է ՍՍՀՄ ի մեթոդիկան, համեմված տեղական առանձնահատկություններով:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Հեղափոխականներ, այո, ոչ մի դպրոցում չեն կրթում: Բայց որոշ տեղերում՝ նաեւ Հայաստանում կրթում են իրենց կյանքի համար պատասխան տվող, ինքնուրույուն մտածող մարդկանց:

  3. Վալերի says:

    1995 թվականն էր։ Իմ երեխաները սովորում էին նորաստեղծ վարժարաներից մեկում։ Ծնողական ժողով էին հրավիրել։ Տնօրենն ելույթ ունեցավ և ասաց, որ շատ է խնդրում, որ մենք ծնողներս կողմ քվեարկենք «Հանրապետություն» բլոկին։ Դա ՀՀՇն էր։ Տնօրենն ասաց, որ ինքը անհարմար է զգում նման բան ասելու համար, սակայն վարժարանի ապագան չի ուզում վտանգել և խնդրում է քվեարկել ՀՀՇի համար։

    1995 թվականն էր։ Ես աշխատում էի մի ուսումնական հաստատությունում։ Տնօրենն շատ քննադատական էր վերաբերվում ՀՀՇի իշխանությանը։ Մի օր եկա աշխատանքի, իսկ տնօրենի տրամադրությունը շատ վատն էր։ Հետո ինձ ասաց՝ «Ի՞նչ անեի։ Բերեցին ցուցակ և ասացին, որ ստորագրեմ։ Ես ստիպված էի ստորագրել, առ այն, որ մեր հաստատությունը ևս մտնում է «Հանրապետություն» բլոկի ցուցակ»։ Ես ժպտացի և ոչինչ չասացի։

    Ի՞նչի ես այս ամենը հիշեցի։

    Դա ճշմարտություն է, որ մեր ուսումնական հաստատությունները և այդտեղ աշխատող անձնակազմը ստորացված վիճակում են այս բարբարոսական բարքերի պատճառով։ Դա այդպես է։ Դա այդպես էր մինչ «ընկել Սահակյան»ը, դա այդպես է «ընկեր Սահակյան»ի օրոք, դա այդպես է լինելու, քանի մեր հայրենասերների համար պայքարել «ընկեր Սահակյան»ի հետ շատ ավելի հետաքրքիր է և կարևոր, քան սեփական երեխաներին դաստիարակելը։

    «Ընկեր Սահակյան»ի երևույթը չի լուծվում ատելությամբ դեպի ներկա իշխանությունները, քանի որ կգան նոր իշխանություններ, իսկ «ընկեր Սահակյան»ները կմնան…

    • Մարգար Մախսուդյան says:

      Այո՛, ներկա իշխանություններին չի կարելի ատել, քանի որ կարող է վնասակար լինել առողջությանը, նրանց պետք է քնքշորեն սիրել, որովհետև նրանց օրոք տնօրենները ՛՛ՑՈՒՑԱԿ՛՛ տեսնելիս ոչ միայն չեն նեղսրտում, այլև երանության գիրկն են ընկնում…
      Որքան էլ ընկեր Սերժ Սարգսյանն ասի, թե ինքը դանդաղ է շտապում, սակայն երկիրն իրենից առաջ է ընկել, դեպի… քաղաքակրթության ստորոտները…
      Հ.Գ. Առաջարկ խմբագրությանը. ՛՛Մեր ժամանակների հերոսուհու՛՛ մենախոսությունը առանց խմբագրման տեղադրել ՛՛Հայդ պարկ՛՛ էջում՝ ՛՛Մղձավանջի բարի Գալուստը կամ Զիմբաբվեի ակունքները՛՛ վերնագրով:
      Անշլագը երաշխավորում եմ:

  4. Արմեն says:

    “Իսկ կա արդյոք աշխարհում այնպիսի երկիր որտեղի դպրոցներում կրթում են ապագա հեղափոխականների:” Արդյոք դպրոցը նպատակը պիտի լինի հեղափոխական կրթել? Չեմ կարծում: Դպրոցը պիտի ապագա ՔԱՂԱՔԱՑԻ կրթի և ձևավորի: Ոչ թե ստախոս, երկերեսանի, “նաչալստվային” քծնող սերունդ դաստիարակի:

    • Կարեն says:

      Դպրոցի պատերից դուրս աշակերտի աչքերում փոշիանում է այն դրականը, որը նա սովորում է դպրոցում: Հեշտ չի լինի գտնել մի աշակերտի, որը կցանկան գիտնական կամ տիեզերագնաց դառնա: ինչքան էլ կրթես միեւնույն է հաղթելու է «ընկեր Սահակյանը»

  5. Մարդ says:

    «Ինձ հետ կոմունիստական ակցենտով չխոսաս, պարոն» ասաց ինձ մի «անթրաշ» ՀՀՇ- ական 89-90 ականներին եվ նայեց կոխքերը իրեն համախոհներ որոնելու համար, որպեսզի իրեն ավելի դուխով զգար.
    Դա այն բանից հետո երբ ես նրան «Ընգեր ջան» անվանեցի.
    Դրանից հետո ես վախենում էի թրաշված փողոց դուրս գալ (:(:(:(:.

    Իսկ մեր հայկական դպրոցում , որը գտնվում էր Պարոն Աբրահամյանենց թաղում , չտեսնված դասատուներ եվ տնորեն էին աշխատում ,իրար «ընկերով» դիմելով. Նրանք շատերիս հնարավորություն էն տվել գտնել մեր տեղը եվ մեր անձնական քաղաքական հայացքները գաղափարապես վերլուծման հինման վրա.

    Դպրոցը մի տուն է եվ «խոնարհվել հարգանքով» բառը, չի նշանակում ծնկի գալ «շողողոքորթելով».
    Այո կան տնորեններ որ «խոնարհման» արժանի են , ինչպես դա մեր դպրոցի տնորենն էր.

  6. Աբո says:

    խոնարհվել կարելի է միայն Աստծո և ծնողների առջև,իսկ բարեգործներից բավական է միայն շնորհակալություն հայտնել:
    Ինձ դուր չի գալիս երբ, մեր հայրենակիցների որոշ հատվածի ստրուկ են անվանում,այն բանի համար,որ նարանք ցանկանում են ապրել Ռուսաստանի հետ սերտ կապերով (առանց Մաքսային միության էլ անդամակցելու,միլիոնից ավել հայեր ապրում և աշխատում են ՌԴ-ում),միգուցե ԱՄՆ-ի ստրոկ լինելը ավելի՞ հաճելի է:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Ստրկամտությունը ոչ թե Ռուսաստանի, ԱՄՆ-ի կամ Ճապոնիայի հետ համագործակցելն է, ստրկամտությունը որեւէ՝ հայկական, ռուսական, ամերիկյան կամ ճապոնական «նաչալստվայի» հետ սեփական ճակատագիրը կապելը՝ թե անհատական, թե ազգային մակարդակով:

  7. Ruben says:

    Горбатого могила исправит.

  8. Մարդ says:

    Կարելի է նախ խոսել մարդկանց ստրամիտ դարցնելու մասին , իսկ հետո նոր նրանց նախատել այդպես մտածելու համար.

    Զարմանում եմ որ «բառացի խոնարհվել – այսինքն ոչ ֆիիկապես այլ հոգեպես խոնարհվել եվ շնորհակալությոն հայտնել »- բառը լայն հակազդեցության է արժանանում .

    – Երբ որ ինձանից խլում են իմ իրավունքները , եվ ես ձայն չեմ հանում , դա նշանակում է որ ես հոգեպես համաձայնվում եմ խոնարհվել կամ «կուլ գնալ»տվյալ անարդարության առաջ . Այ դա է ստրկամիտությունը.

    Իսկ եթե ես որոշոմ եմ սեփական ճակատագիրը կապելը՝ այս կամ այլ երկրի հետ, դա իմ անձնական որոշումն է առանց որեվե ստիպողության եվ անարդարւթյան.Այսինքն ես «կուլ չեմ գնում» այլ որոշում եմ ըստ իմ ցանկության.

  9. david says:

    Մեկ բառով `հայահատուկ :

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930