Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Կադրային ռեզերվի» աղբյուրը

Սեպտեմբեր 06,2014 10:22

Եթե ինձ հարցնեն, թե ինչպիսի կադրային դրական տեղաշարժեր են տեղի ունեցել վերջին տարիներին, ես վստահաբար կպատասխանեմ. այն, որ Վարդան Ղուկասյանին հնարավորություն չտրվեց ընտրվել Գյումրիի քաղաքապետ, եւ այն, որ Սուրիկ Խաչատրյանն ազատվել է Սյունիքի մարզպետի պաշտոնից: Հատկապես վերջին որոշումը հասունացել էր վաղուց՝ մինչեւ նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած սպանությունը, որի հանգամանքներն, ինձ թվում է, միտումնավոր կոծկում են մեր իրավապահներն ու դատարանները:

Բազմաթիվ բացասական կադրային նշանակումներն, իհարկե, գերակշռում են այդ երկու դրական դեպքերը: Օրինակ՝ ինձ համար հասկանալի չէ, թե ինչպիսի առանձնահատուկ տաղանդներով է օժտված Արամ Հարությունյանը, որը սկզբում ՕԵԿ-ի քվոտայով զբաղեցնում էր քաղաքաշինության նախարարի պաշտոնը, այնուհետեւ առանց որեւէ քվոտայի՝ բնապահպանության, իսկ հիմա դարձել է Կոտայքի մարզպետ: Ի՞նչ է, Վերածննդի տիտա՞ն է, որ հավասարապես հասկանում է տարբեր ոլորտներից: Եվ նման «անխորտակելիներ», որոնք ոչ մի բանով աչքի չեն ընկել տարիների, տասնամյակների ընթացքում, շարունակում են իրենց պաշտոնավարությունը:

Որտեղի՞ց են պետությունները վերցնում իրենց «կադրային ռեզերվը»: Խորհրդային շրջանում կար հատուկ աստիճանակարգ, որը սկսվում էր, ենթադրենք, կոմերիտմիության շրջկոմի հրահանգիչից՝ լավ թե վատ, կաշառքով, թե առանց կաշառքի պետական կառավարման դպրոց էր: Ավելի շահեկան էր, երբ մարդիկ ղեկավար պաշտոնների էին անցնում արտադրությունից (օրինակ՝ Կարեն Դեմիրճյանը). այս կամ այն արտադրանքի նրբությունները հասկանալն ավելի գերադասելի էր, քան գաղափարախոսական թեմաներով «լեզվին զոռ տալը»: Աստիճանակարգեր կան նաեւ զարգացած երկրներում՝ իհարկե, առանց խորհրդային գաղափարախոսական բաղադրիչների:

1988-90 թվականների հեղափոխությունից հետո Հայաստանում իշխանության եկան վառ անհատականություններ՝ մարդիկ, որոնք պետական պաշտոն էին զբաղեցնում համոզմունքներից ելնելով, ոչ թե ինչ-որ կարիերիստական նկրտումներով: Պարզ է, որ նրանց վաղ թե ուշ պետք է փոխարինեին ավելի ձանձրալի, ավելի գորշ մարդիկ: Ռեզերվները քիչ էին՝ կամ նույն կոմունիստները, որոնց պատկերացումները, որպես կանոն, հնացած էին, կամ էլ «կռված տղերքը» եւ նրանք, ում այդ «կռվածները» (իրական, թե սուտ) հովանավորում էին:

Դա էլ լավագույն տարբերակը չէր. խնդիրը «ուժային ճանապարհով» լուծելու սովորությունը տեղափոխվում էր քաղաքացիական կյանք, իսկ «հովանավորյալները» սովորաբար մի կողմից՝ թուլակամ էին, մյուս կողմից՝ կարողանում էին «կռվողներին» խաբել: Արդյունքում պետական կառավարման մեջ 20 տարում ձեւավորվել է կատարյալ ցինիզմի, քրեականացված մթնոլորտ:

… Եթե Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվի Սյունիքի մարզպետի պաշտոնին, դա կլինի, ինչպես սիրում են գրել մեր հրապարակախոսները, «շառաչուն ապտակ» հասարակությանը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (20)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Նման «շառաչուն ապտակներ» մենք մեկ անգամ չէ, որ ստացել ենք…. «Շառաչուն ապտակ» ձեւակերպումը որքան ծեծված այնքան էլ դիպուկ է……

    Մենք դարձել ենք ժողովրդական մեկ այլ ասացվածքի հերոս «Գորտի երեսին թքում են ասում է անձրեւ է գալիս»: Կոպիտ է բայց մենք դարձել ենք այդ գորտը:

  2. Ettentc CHi says:

    Վայ պարոն Աբրահամյան ջան «կադրային ռեզերվ»-ից խոսելուց ընդամենը կարողացել ես, որպես հաջողություն նշել երկու անձի, որոնց չեն նշանակել և չես կարողացել և հավանաբար չես էլ կարող գոնե մեկ անձի նշանակումով ուրախանալ: Այն ինչ «կադրային ռեզերվ», համենայնդեպս ես, հասկանում եմ այն անձանց ցուցակը, որից պետք է նշանակումներ արվեին: Այնպես որ «կադրային ռեզերվ» -ի հարցում ամեն ինչ էլ մնացել է նույնը:
    Օլիգարխներ, որոնք իրենց հարստությունը դիզել են պետական դավաճանության, քրեական և կրիմինալ հանցագործությունների միջոցով: Ահա և Ձեզ «կադրային ռեզերվ»:

  3. Avag says:

    Չգիտեմ ոնց ասեմ,որ համ հասկանալի լինի համ վիրավորական չհնչի……..փորձենք այսպես………….ցամկացած ԶԼՄ ունի որոշակի ուղղվածություն,գաղափարական ֆունդամենդ և բացի ինսինուցիաններից բնականաբար զաբաղվում է և որոշակի իդեալոգիայի քարոզով և դե ֆակտո ինչ որ կուսակցության գաղափարների ծառայելելուն,իհարկե մեծ հաշվով։ Հետաքրքիրն այն է,որ բացի աշխատանքի տեսանելի հատվածը կա գննահատման նաև գիտական տարբերակ,այսինք ընթերցողը ևս դա նկատում է,սակայն գուցե ձևակերպումներում չկարողանա արտահայտվել,բայց մեծ հաշվով թեկուզ ենթագիտակցորեն կարողանում է որոշակիորեն գնահատել հոդվածը,ԶԼՄ-ն,կամ հեղինակին և հիմնականում այդ դնահատականը էականորեն չի հակասում գիտական մոտեցմանը և ինչ եք կարծում քաղաքացին ինչ է տեսնում այս հոդվածի տակ։ Անձամբ ես իհարկե չեմ սպասում որևէ թերթից օբյեկտիվություն,բայց սենց հոդվածներ կարդալուց հետո իրոք ամբողջությամբ տեսնում ես,թե ուր կարող է հասնել պարտված գաղափարի պրոպագանդան՝միթե մինչև աբսուրդի և որ էլ ավելի է զարմացնում հոդվածագիրը հավանաբար հավատում է իր գրածին,իսկ ցավալի է,որովհետև այնքան է սնանկ մեզ մոտ այս դաշտը,որ նման մտքերը հրապարակվում են առանց քննադաըության ենթարկվելու ռիսկի,դե բնական է,ով պետք է քննադատի Առավոտի խմբագրին,ես դա ասում եմ առանց սաարկազմի։ Տեսնես քանի սերունդ պետք է փոխվի,ով նման աբսուրդը հիմքից բացառվի,այսինքն ընթերցողը գոնե ձև անի,որ հասկանում է թե ինչ է կարդում։

    • Ընթերցող says:

      Փորձեցիր, որ վիրավորական չհնչի, բայց ասածիդ միտքը կորավ: Ձև էլ չեմ անում թե ասածիցդ բան հասկացա: նորից փորձիր ասածդ ասես: ավելի, ավելի ինքնավստահ, համարձակ, սա “Առավոտ”-ն է, այստեղ անկաշկանդ կարծիքները խրախուսվում են (լավ ասեցի չէ պրն. խմբագիր):

  4. Avag says:

    Ցանկացած հոդվածագիր այսպես թե այնպես կանգնած է մի քանի տեսանելի և անտեսանելի խնդիրների առաջ։ Առհասարակ շատ բարդ է նյութ պատրաստել և ներկայանալ հանրային շահի տեսանկյունից և միաժամանակ ետ կանգնել առօրյա նյութական գործոններից,այսինքն անձնական շահերից։ Զարգացած և հզոր երկրներում այդ շահը թերևս փոխաբերական և ոչ ուղղակի իմաստ է կրում և շահ է հանդիսանում գաղափարական գիծը,իսկ Հայաստանում այդ շահը ավելի առարկայական և շոշափելի է։ Ասենք օրինակ երբ ՍՆՆ հեռուսաալիքը փորձում է քարոզել ավելի շատ կենտրոնանում է հակառակորդ կողմի սխալների վրա,նույն տարբերակով է շարժվում նաև Մեծն Կիսիլյովը և իհարկե ՍՆՆ-ի խմբագիրների մտքով անգամ չի անցնում ասենք օրինակ գովաբանել Հերոսիմայի վրա ատոմային ռումբ նետելը կամ գուանտանամայի առկայության կարևորությունը և Կիսիլյովն էլ չի փորձում Յանուկովիչին օրինակ իբրև փայլուն քաղաքական գործիչ ներկայացնել,այլ ուղղակի Ուկրաինայի ներկա ղեկավարների բացերի մասին է խոսում,որովհետև նրանք հարգում են իրենց լսարանին և լսարանն էլ պահանջկոտ է և ուղղակի կծիծաղի վերջիններիս վրա,եթե փորձեն աբսուրդ մատուցել.իսկ հարգարժան խմբագիրը այս հոդվածում ՀՀՇ-ի մարդատյաց հանցագործներին,այդ խառնամբոխին փորձում է իբրև պասիանարներ ներկայացնել,լավ իմանալով թե ինչպես է նրանց վերաբերվում մեր ժողովուրդը։ Ի՞նչ է սա և ինչից դա գալիս,ընթերցողն է անտարբեր,թե խմբագիրն է իրեն պարտավորված զգում ՀՀՇ-ականների նկատմամբ։

  5. AP says:

    էդ ՀՀԿ—ի դաստին նայում ես,դրանց բուծած կադրերի որակի մասին էլ պետք չի FORBES–ի հետազոտութուններին անդրադառնալ։Ոնց որ հայտնի ֆիլմում ա ասվում,–գրասենյակը մեռավ։Չնայած նրան,որ Արամ Աբրահամյանին դուր չի գալիս հուսահատված կամ հուսալքված արտահայտվաձևը,բայց ցավոք սրտի факт на лицо։Մենք նույնիսկ պառլամենտական հանձնաժողովններում խելքը գլխին կադրեր չունենք(Շուշանին,Շմայսին ուԳեներալներին չհաշված)։Երևի ճիշտը վարձավճարով դրսից բերելն ա( ասենք էս ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ)։

  6. david says:

    Կրիան վազքի մրցույթում առաջին տեղը բռնեց:Կեցցե կրիան:Պարզապես նա մրցակից չուներ:Մկները մրցում են առնետավազքում:

  7. Արսեն says:

    ….«1988-90 թվականների հեղափոխությունից հետո Հայաստանում իշխանության եկան վառ անհատականություններ՝»…
    «1988-90 թվականների հեղափոխություն» արտահայտությունը՝ մեղմ ասած, խիստ չափազանցված է… Հեղափոխություն՝ որպես այդպիսին չի եղել, ընդհամենը հոգնած և նավթի գների անկման հետևանքով սննկացած իմպերիան տրոհվեց մասերի, և կենտրոնացված ֆինանսավորման մեխանիզմի բացակայության պայմաններում՝ «անկախոացված» «երկրները» անցան ինքնաֆինանսավորման։
    (Չմոռանանք «հեղափոխականների»՝ «Լենին, պարտիա, Գարբաչով»-ը, և «խիստ վիրավորվելը», որ Մոսկվան իրենց արդարացի պահանջը չի ընդունում…))))… «Հեղափոխականների» պահվածքը՝ ռեստավրացիայի փորձի ժանանակ (ГКЧП)):
    Բոլոր (կրկնում եմ՝ բոլոր) հեղափոխությունների ժամանակ, որոնք փոխում են ֆորմացիան, նախկին ֆորմացիայի կրիչները մեկուսացվում են որևէ մակարդակում որոշում ընդունելու հնարավորությունից (գնդակահարել-չգնդակահարելը՝ ճաշակի հարց է..))).. )։
    Որտեղ է «լյուստրացիայի» օրենքը՝ պարոնայք երդվյալ հեղափոխականներ? ..))).. Կոմունիզմի մետաստազները տարածվել են երկրի ամբողջ օրգանիզմով («Գեներալներ», «Հրանուշ Հակոբյաններ», «Լիսկա-Վարդանիկներ», «Երիտհանրապետականներ» )։ Ւնչ «հեղափոխություն» եք արել երբ «իմպերիայի» իդելոգիական անվտանգության և ռերեսիայի գլխավոր մեխանիզմը (КГБ) լիրվ կազմով վերափոխվել է Անկախ Հայաստանի Ազգային Անվտանգության? ..))))…
    Երկիրը ղեկավարում են նախկին կուսաշխատողները (իսկ «կուսաշխատողները»՝ ինչպես նաև դաշնակցականները ..)))… ինչպես նաև՝ ԿԳԲ-ականները՝ նախկին չեն լինում …))).. )։
    Նորմալ մարդիկ սարսափ են ապրում երբ նախկին Կոմունիստական Կուսակցության առաջին քարտուղարը դաշինքի մեջ է «Հեղափոխության» «Զորավարի» հետ և վերցնում է իշխանությունը… իսկ Հայստանում դա «ապագայի նկատմամբ հույսեր է առաջացնում» …))))…
    Ամեն ինչ պահպանվել է (այսինքն՝ հեղափոխություն չի եղել), հետո էլ զարմանում են թե՝ ինչու են, նախկին կուսաշխատողները, առաջին իսկ հնարավորության դեպքում, այնպիսի արագությամբ վազում դեպի «իմպերիա», որ անգամ իմպերիայի ռեանիմացիայի նախաձեռնողը՝ («նախկին» ԿԳԲ- ական, նույն ինքը՝ ռուսաստանի նախագահ, նույն ինքը՝ «ազգային արժեքների» «պաշպան», նույն ինքը՝ «ֆաշիզմի» դեմ պայքարի առաջամարտիկ..)))..) զարմած ասում է. «մի քիչ դանդաղ վազեք»..)))..
    Հեղափոխություն դեռ չի եղել, նոր պետք է լինի (եթե կլինի)։
    Ւսկ ՊԱՐՈՆ Աբրահամյանը՝ բոլոր հեղափոխություններին դեմ է..)))..
    Փողոցային երթևեկության կանոնները չխախտող կոմունիստական վարորդները ավտոմատ կերպով չեն դառնում ինքնիշխան երկրի կարգապահ վարորդներ..)))… Այդտեղ ֆազային տրանսֆորմացիա կա, որը միայն հեղափոխությամբ է արվում…
    Էլի ձևը և բովանդակությունը խառնել եք..)))..

    • Գալուստ Ենոքյան says:

      Իհարկե ես իմ կարճ խելքով լիովին համաձայն եմ Արսենի ինքնատիպ վերլուծությանը…իհարկե երեկվա… «վառ անհատականությունները»…պարարտ հող նախապատրաստեցին… այսօրվա «վառ անհատականություններին» որոնք բազմեցին Բաղրամյան 26 ում եվ մինչեվ այսօր նրանցից շատերը ճեմում են էլ ՑԿ ի շենքում…
      իրական վառ անհատականությունը միամիտ «Ժողովուրդն» էր որ եվ Մոսկվաներում եվ …Երեվաններում հուս ունեին որ մի ԲԱՆ ՓՈԽՎԵԼՈՒ է, ցավոք «շրջաններից» եկած…«վառ անհատականություններ» որոնց աչքերի միջի կրակը հեց այնպես ել ասում էր…տվեք մեզ իշխանությունը… եվ մենք ձէր «հերը կանիծենք»… ցավոք ոչ ոք էդ կրակը չտեսավ…Կրեմլում, Ելցին կոչվածի ընտանիքը «գահը» վաճառեց …երկիրը թալանած մի խումբ «վառ անհատա…» ԿԳԲ ի հովանավորությամբ…դե Երեվանում էլ Մեծ Պատմաբանը որոշեց որ բարձր մտածողության տեր ապագա հայ բուրժուզիան ի դեմս Ծառուկյանների եվ Ալեքսանյանների ցմահ կապահովեն «ազատ» ընտրությունները, հատկապես որ իր թիմի մեջ եր ներգրավել նախկին ԿԳԲ իստ, այսօրվա «ինտիլիգենտ» նախագահին…
      Իսկ հիմա էլ նորընծա Կրեմլի Իմպերատոր որոշելէ ոչ միայն իր ազգակիցների «հերը անիծել» , դե նրանք դրան վաղուց սովոր են…այլ ողջ աշխարհի մարդկությանը… ամեն գաճաճի հանգիտ չի տալիս Ալէքսանդր Մեծի փառքը…

  8. Aram says:

    Լիսկայի ազատության մեջ լինելը արդեն շառաչուն ապտակ է:

  9. Կարեն says:

    “Եթե Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվի Սյունիքի մարզպետի պաշտոնին, դա կլինի, ինչպես սիրում են գրել մեր հրապարակախոսները, «շառաչուն ապտակ» հասարակությանը:”

    95 տոկոսով համոզված եմ, որ նա վերանշանակվելու է:

  10. Մարդ says:

    Ինձ թվում է ավելի ճիշտ հարցը պետք է տալ այսպես « Ինչպես են կազմվում կադրային ցուցակները» եվ դրանից հետո նոր կարող ենք հետեվություն անել թե ինչ ռեզերվի մասին է խոսքը.
    Ռեզերվի մասին խոսելն ավելորդ է եթե հիմքում ընկած է «իշխան-վասալաին» սիստեմը.

  11. Լավատես says:

    Մեր պետությունը՝ նոր, ժամանակակից տեսակի գաղութ է, որի ղեկավարությունը շատ խորամանկ ձեւով նշանակվում է գաղութատերի կողմից։ Մեր պետության նման պետություններ շատ կան, իսկ գաղութատերեր քիչ կան, բայց նրանք հզոր են։ Գաղութատեր լինելը վատ բան չի, վատ բանը՝ գաղութի կարգավիճակում մնալն է եւ գաղութատեր լինելը պախարակելն է։ Վերջապես, եթե մեր գաղութատերը մի քիչ ավելի մակարդակ ունենար, մի քիչ ավելի մակարդակով ղեկավարներ կնշանակեր։ Այնպես որ, լավ է լինել գաղութատեր, քան գաղութ, իսկ թե ինչպե՞ս՝ մտածել է պետք։

  12. Ruben says:

    Կուսակցական նոմենկլատուրա:

  13. marine says:

    Այդպիսի ,,մի վառ անհատականություն,, հայտնվեց Տավուշի մարզպետարանում
    մարզպետի տեղակալի կարգավիճակով:Նորաթուխ մարզպետի տեղակալը նախ-
    կինում իր ,,վառ անհատականությունը,, դրսևորել է Տավուշի մարզի սահմաննե-
    րից դուրս աննշան հաստիքներ զբաղեցնելով:Եվ հանկարծ պատերազմական վի-
    ճակում գտնվող,ավերված տնտեսությամբ մարզում առանցքային պաշտոն է ստա-
    նում բոլոր առումներով սկսնակ մեկը:Հետևությունը մեկն է՝նշանակումը կատար-
    վել ոչ անշահախնդիր մարդկանց կողմից ի վնաս Տավուշի մարզի շահերի:Կարճ
    փորձաշրջանը ցույց է տալիս հովանավորյալի ոչ կոմպետենտությունը և արտա-
    կարգ իրավիճակում մաքառող ու գոյատևող մարզի բնակչության վրա ուսուցողա-
    կան փորցաշրջան անցնելու անհեռանկարությանը:

  14. Garegin says:

    Պարոն Աբրահամյան մեր ժամանակների կադրային ռեզերվի ձևավորման մեխանիզմը երկու անբաժանելի մաս ունի, որոնցից ոչ մեկը ցավոք կապ չունի կամ քիչ կապ ունի մասնագիտական գիտելիքների, մարդկային տեսակի հետ: Այս երկու կարևոր գործոններից զատ, սահմանամերձ մարզի պաշտոնյան պետք է առնվազն սիրի իր հայրենիքը և չվախենա իր ունեցվածքը կորցնելուց: Ինչևէ, դրանք են՝ փողը և խնամիաբարեկամական կապը, որը հնարավորություն է տալիս այդ փողը ապահով տեղ հասցնելու համար: Այս իրավիճակի թերևս ամենավառ ապացույցը Տավուշի նշանակումներն են, թե մարզպետի և թե նրա տեղակալի /ի դեպ համաձայն շրջանառվող լուրերի վերջինս ավելի քան 70.000 ԱՄՆ դոլար է տվել/: Անձամբ ոչ մեկի չեն ճանաչում, սակայն սահմանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ծագումով Բերդի տարածաշրջանի փոխմարզպետը սահմանամերձ որևէ գյուղում չի եղել, բնականաբար որևէ խնդրից տեղյակ չէ: Նա Բերդի տարածաշրջան է գնացել միայն բարձրաստիճան պաշտոնատար անձանց այցելության ժամանակ: Հիշեցնեմ, որ այդ անանուն հերոսը 28 տարեկան է, Տավուշում չի ապրել, որևէ տեղ, ՏԻՄ աշխատանքը պատկերացնելու առումով, չի աշխատել, որի պատճառով պարզապես հավասարապես վախենում է թե հակառակորդից և թե խնդիրներ բարձրաձայնող տավուշեցուց: Փառք ու պատիվ այն լրագրողներին, ովքեր իրավիճակը լուսաբանելու համար Երևան քաղաից առավել հաճախ են սահմանամերձ գյուղերում եղել, քան Տավուշի մարզպետն ու նրա տեղակալները, պատահական չէ, որ լրագրողներն իրենց նյութերում նրանց երբևէ չեն անդրադառնում: Այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ Տավուշում ՏԻՄ համակարգում համայնքապետից բարձր պաշտոն զբաղեցնող և աշխատող մարդ չկա: Ի դեպ, առավել անգործունյա և ապաշնորհ է նաև մարզպետի երկրորդ, այսպես կոչված, փորձառու տեղակալ Լևոն Սարգսյանը: Թե մարզպետը և թե նրա երկու տեղակալները որևէ անգամ չանդրադարձան սահմանային իրավիճակներին և այդ իրավիճակների պատճառով առաջացած խնդիրներին: Ավելին, թե մարզպետը և թե մարզպետարանի մնացած աշխատակիցներն իրենց ամառային արձակուրդները բավականին բարեհաջող ձևով անց են կացրել, իհարկե ոչ Տավուշում:
    Այս ամենի համար Հայաստանում երկու պաշտոնատար անձ են պատասխան տալիս՝ վարչապետը, ում հրամանով նշանակումներ են արվում և նախագահը, ում ասելով նշանակվում են:

  15. ditord says:

    Պետք չէ լեզվին տալ ՝«շառաչուն ապտակ» հասարակությանը, պետք է խելքին տալ –

    Մի կողմ թողնելով միջադեպի մասնակիցնիրի մասին սուբեկտիվ կարծիքները – զուտ իրավական տեսակետից սա հանդիսանում է տեռորիստական ակտ՝ պետական բարձր պաշտոնյայի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ: Ի՞նչ է նշանակում կեսգիշերին մոտ զինված գնալ մարզպետի տուն, ինչ-որ պարզաբանումների համար: Մի ամբողջ սահմանակից մարզի համար առաջին պատասխանատուն, որի աշխատանքային գրաֆիկը չի սահմանափակվում ժանը 9-ից մինչև ժանը 18-ը և երկուշաբթիից մինչև ուրբաթ …. և որը տվյալին պահին կարող է սահմանապահ կամ առաջին գծի զորամասի հրամանատարի հետ ինչ-որ հրատապ հարց են քննարկում …. Կենդանի մնացած Բուդաղյանին՝ գնա մոմ վառիր, որ որպես տեռորիստ ցմահ չես դատապարտվել, Հայկ Ալումյանին՝ իսկ դու սսկվիր, ծպտուն մի հանիր և լրացրու քո գիտելիքները իրավաբանությունից:

    • sergik says:

      դիտորդ ջան, մի կողմ եմ դնում , մեկ է չի ստացվում, այլ բան է ստացվում եկեք բոլորս էլ գյուլենք յուրաքանչյուրին ով կփորձի մեր հետ հաշիվ մաքրել…հենց տենց հանում ենք ու գյուլում , պատկերացնում էք էտ դիակների բազմությունը ասենք կառավարության շենքի մոտ, հարևանի պատի տակ, դպրոցում, հիվանդանոցում բժշկին փող տալուց, հենց տենց հանի ու գյուլի……սա ցույց է տալիս, թե իրականում Սերժ Սարքսյանը ինչքան է արդարացնում նման երևույթները ու թե ներքուստ ինչքա է ատում իր դեմ դուրս եկողներին ու ինչքան հաճույքով կհաներ ու կգյուլեր բոլորին ով իր դեմ է….

    • Հրանտ Պապիկյան says:

      ՛՛Դիտորդ՛՛ բառը իր իմաստով անկողմնակալություն է ենթադրում, այլ ոչ թե շոպլիկություն: Բացի այդ՝ գոնե անուն ազգանունդ գրեիր, որ արածդ ռևերանսների հասցեատերը իմանար ում է պարտական իր ՛՛հերոսացմամբ՛՛:
      Միջադեպի մասնակիցների մասին սուբյեկտիվ կարծիքը տվյալ դեպքում ոչ մի կերպ մի կողմ դնել չի կարելի, քանի որ մարզպետի կերպարը իր էությամբ և իր անցած ճանապարհով է հենց հնարավոր դարձնում նրա անձի շուրջը նման ԳԵՇ պատմությունների պարբերաբար կրկնվելը: Բացի այդ՝ սուբյեկտիվը դա մի կամ մի քանի մարդու կարծիքն է, իսկ եթե մի ամբողջ ազգ (բացառությամբ մի քանի սուտի դիտորդի) նույն կարծիքն ունի մի մարդու մասին, դա արդեն լիովին կարելի է ՕԲՅԵԿՏԻՎ կարծիք համարել…

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930