Լրահոս
Օրվա լրահոսը

«Վախվորած դատավորին եւ դատախազին պետք է ոչ ասել»

Սեպտեմբեր 10,2014 15:00

Ճանաչված փաստաբան Ռոբերտ Պողոսյանը իր հերթական՝ «Իմացապաշտություն» գիրքն է ներկայացրել ընթերցողին: Այն «Մատյան հիշողությունների», «Դիլիջանյան խճանկար» եւ «Հուշամատյան 2» գրքերից հետո թվով չորրորդն է: Գրքում տեղ են գտել հեղինակի 100-ի հասնող աֆորիզմները եւ գրքի հասցեատերն առաջին հերթին, ըստ հեղինակի՝ երիտասարդությունն է: Ի պատիվ միջնադարի հայտնի մտածող Մխիթար Գոշի, 800-ամյակի առթիվ Գոշավանքում նրա հիշատակը հավերժացրած արձանաքանդակը տեղ է գտել գրքի կազմին: Փաստաբանի աֆորիզմներն ու ասույթները դատարանների, իրավական համակարգի ծաղկաքաղ են: «Բոլոր մահկանացուներն ունեն սխալվելու իրավունք, բայց սխալվողներից նա է իմաստունը, ով իր եւ ուրիշների սխալները չի կրկնում: Խելացի մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա, իսկ անխելքները կրկնում են իրենց սխալները»,- ասում է Ռ. Պողոսյանը:

Փաստաբանը նաեւ իր մտորումներն է գրել գործող օենսգրքերի հետ կապված, մասնավորապես՝ «Քրեական օրենսգրքով չնախատեսված ամեն մի հակաօրինական գործողություն՝ անգործություն, ինքնին չի կարող առաջացնել հանցակազմ: Լավ կլիներ, եթե անմեղությունը նույնքան հովանավորություն գտներ, որքան հանցանքը»: Ըստ նրա՝ օրինավոր դատավորը նա է, ով պաշտոնաթողումից տարիներ անց, անգամ երազներում վերապրում, նախագահում է դատավարություններ, մտովի կայացնում վճիռներ, դատավճիռներ, որոշումներ:

Ռ. Մ.

«Առավոտ» օրաթերթ
09.09.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930