Լրահոս
Օրվա լրահոսը

Արեւմուտքը կոչ է անում Հայաստանին՝ մտածել Եվրասիական միությանն անդամակցելուց առաջ. «168 ժամ»

Սեպտեմբեր 18,2014 11:59

Օրերս Moodys Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը հրապարակեց իր զեկույցը Ռուսաստանի մասին՝ բավականին տխուր հեռանկար կանխատեսելով մեր ռազմավարական դաշնակցի համար՝ կապիտալի արտահոսք, գնաճ, տնտեսական աճի դանդաղում և այլն։

Ու մինչ հայաստանյան ԶԼՄ-ները փորձում էին տարբեր մասնագետներից մեկնաբանություններ ստանալ, թե Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցներն ու տնտեսական վիճակի վատթարացումն ինչպես կազդեն Հայաստանի վրա, Moodys–ը վերանայեց նաև Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները։ Հաշվի առնելով արդեն Ռուսաստանի զեկույցը՝ Moodys-ը նվազեցրել է նաև Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները։

Նախ հիշեցնենք, թե ինչ էին ասում այս գործակալության մասնագետները Ռուսաստանի համար։ Նրանք գտնում են, որ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ կիրառվող նոր տնտեսական պատժամիջոցները բացասաբար կազդեն ՌԴ վարկունակության վրա։

Ըստ Moodys –ի, այս տարի Ռուսաստանում կարձանագրվի ընդամենը 1% տնտեսական աճ, իսկ հաջորդ տարի այդ երկրի տնտեսությունը կհայտնվի ստագնացիայի մեջ (զրոյական աճ): Սա դեռ ամենը չէ։ Նոր պատժամիջոցների հետևանքով կապիտալի արտահոսքը Ռուսաստանից կավելանա։ Սպասվում է նաև ռուբլու հետագա թուլացում։ Ռուբլու թուլացման և ներմուծման սահմանափակումների պատճառով կարագանա նաև գնաճի տեմպը։ Ըստ Moodys –ի, 2014թ. գնաճը կկազմի ՌԴ Կենտրոնական բանկի կանխատեսած 4-5%-ից ավելի բարձր։ Գործակալությունում համոզված են, որ եթե պատժամիջոցները չվերացվեն, ապա Ռուսաստանի տնտեսական խնդիրներն ավելի կխորանան և բացասաբար կազդեն վարկունակության վրա նաև երկարաժամկետ հեռանկարում։
Իսկ ինչպե՞ս կազդի այս ամենը Հայաստանի վրա։ Ի սկզբանե պարզ էր, որ Ռուսաստանի տնտեսական խնդիրները չեն կարող բացասական ազդեցություն չունենալ ՀՀ տնտեսության վրա՝ հաշվի առնելով մեր տնտեսական կախվածության աստիճանը Ռուսաստանից։
Moodys –ի մասնագետները նշում են, որ Ռուսաստանից եկող տնտեսական ռիսկերն ինչպես՝ ուղղակի, այնպես էլ՝ անուղղակի բնույթ են կրում։ Նրանք հիշեցնում են, որ Ռուսաստանին բաժին է ընկնում Հայաստանի ընդհանուր ներմուծման և արտահանման մոտավորապես մեկ քառորդը, ինչպես նաև 2008-2012թթ. իրականացված օտարերկրյա ընդհանուր ներդրումների գրեթե 45%-ը։ Ռուսաստանից եկող մասնավոր դրամական փոխանցումները կազմում են ընդհանուրի 90%-ը։

Ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Հայաստանի ՀՆԱ-ի 15%-ը ձևավորվում է հենց տրանսֆերտների հաշվին՝ Moodys–ը նշում է, որ այդ փոխանցումների աճի տեմպի կտրուկ դանդաղումն ու ներդրումների նվազումը բացասաբար են ազդելու ՀՀ տնտեսական աճի ցուցանիշի վրա։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930