Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը տարբեր ամբիոններից իբր ձեռ է առնում Իլհամ Ալիեւի ստեղծած Ադրբեջանին, բա ի՞նչ է Սուրիկ Խաչատրյանի ղեկավարած Սյունիքը. «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 26,2014 11:45

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը Սուրիկ Խաչատրյանին՝ Լիսկային, վերադարձրեց Սյունիքի մարզպետի պաշտոնին։ Դե ֆակտո, Խաչատրյանը չէր էլ կորցրել Սյունիքում իր ունեցած լծակները։ Սկանդալային դեմքերից հետո հրաժարական տալով մարզպետի պաշտոնին՝ Խաչատրյանը շարունակում էր մնալ ՀՀԿ մարզային խորհրդի նախագահ, ինչը նշանակում է, որ այդ թվում նաեւ նախկին մարզպետ հանրապետական Վահե Հակոբյանի կուսակցական ղեկավարն էր։ Մարզպետարանի բազմաթիվ մեծ ու փոքր չինովնիկների, քաղաքապետերի ու գյուղապետերի, ովքեր Հանրապետական կուսակցության անդամ են։ Սուրիկ Խաչատրյանը նաեւ ԵԿՄ Սյունիքի կազմակերպության ղեկավարն էր, ինչը նշանակում է, որ նրա ձեռքում էին կենտրոնացած մարզի քաղաքական լծակները։
Բայցեւայնպես ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց գնալ նման, ըստ էության՝ ցինիկ քայլի։ Սա երկակի իմաստ ունի։ Սրանով նա մարտահրավեր է նետում հանրությանը։ Վերջին շրջանում քաղաքական կուլիսներում շատ է խոսվում այն մասին, որ Սերժ Սարգսյանի դիրքերը թուլացել են, որ նա անվստահ է զգում իրեն։ Նման քայլով Սարգսյանը ե՛ւ հաստատում է այդ խոսակցությունը, ե՛ւ հերքում։ Հերքում է այնքանով, որ Լիսկային նշանակում է մարզպետ ու չի վախենում, որ սա կարող է հանրային ցասում առաջացնել, ավելի թուլացնել իր դիրքերը, հաստատում է, որովհետեւ եթե մեկը հենվում է Սուրիկ Խաչատրյանի նման քրեական համարում ունեցող անձանց վրա, նշանակում է գիտի՝ չունի հանրային վստահություն, եւ իշխանությունը պահելու համար հարկավոր է հենվել ամենաթող կրիմինալի վրա։

Ընդամենը երկու օր առաջ Սարգսյանը խոսում էր Հայաստանում ազատ քաղաքական մրցակցության մասին, բայց ի՞նչ քաղաքական մրցակցության մասին կարող է խոսք լինել այն Սյունիքի մարզում, որի մարզպետը Լիսկան է։ Մի մարդ, ում ընտանիքի անունը կապվում է սպանությունների, թմրանյութերի, կոռուպցիայի եւ ամենաթողության հետ։ Սերժ Սարգսյանը տարբեր ամբիոններից իբր ձեռ է առնում Իլհամ Ալիեւի ստեղծած Ադրբեջանին, բա ի՞նչ է Սուրիկ Խաչատրյանի ղեկավարած Սյունիքը, եթե ոչ արեւելյան տիպի բդեշխություն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930