Լրահոս
Օրվա լրահոսը

Սխալվում էին բոլոր նրանք, ովքեր կարծում էին, թե իշխանությունների ցինիզմն այնուամենայնիվ չափ ու սահման ունի. «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 26,2014 12:51

Հայաստանում իսկապես տարօրինակ վիճակ է ստեղծվել։ Հոռետեսներին թվում է, թե սրանից վատ այլեւս հնարավոր չէ, իսկ լավատեսները պնդում են՝ ոչ, հնարավոր է։ Այս իմաստով երեկ լավատեսները հաղթեցին. Սուրիկ Խաչատրյանը նորից դարձավ Սյունիքի մարզպետ։ Այսինքն՝ սխալվում էին բոլոր նրանք, ովքեր կարծում էին, թե իշխանությունների ցինիզմն այնուամենայնիվ չափ ու սահման ունի։ Պարզվեց՝ չունի։

Խնդիրը նույնիսկ այն չէ, որ այդ նշանակմամբ իշխանությունները բացահայտորեն թքեցին ժողովրդի երեսին, ոտնահարեցին բարոյականության հնարավոր բոլոր նորմերը, խնդիրն այն չէ, որ հազարավոր մարդկանց, եւ առաջին հերթին՝ սյունեցիների համար սա վերջին կաթիլն է լինելու, ու հազարավոր մարդիկ, ովքեր դեռ հույս ունեին, թե Հայաստանում կարող է ինչ-որ բան փոխվել, այս որոշումից հետո ունեցած-չունեցածը վաճառելու եւ արտագաղթելու են։ Սա հասկանալի է. բոլոր նրանք, ովքեր շատից-քչից ճանաչում են Սերժ Սարգսյանին, նրանից այլ բան չէին էլ սպասում։ Խնդիրն այն է, թե քարոզչական ինչ նրբերանգներով մատուցվեց այս ամենը։

Ամեն ինչ ներկայացվեց այնպես, թե իբր Սուրիկ Խաչատրյանին կառավարությունն է մարզպետ նշանակել, ու Սերժ Սարգսյանը դրա հետ հեչ կապ չունի, ՀՀԿ-ն՝ նույնպես։ Չէ, բան չունենք ասելու, ՀՀ Սահմանադրության համաձայն՝ մարզպետներին իսկապես էլ կառավարությունն է նշանակում։ Բայց ամոթ չլինի հարցնելը՝ այդ դեպքում ինչո՞ւ էին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում ամիսներ շարունակ քննարկում այդ հարցը, ինչո՞ւ չէին ասում «դա մեր որոշելիքը չէ, դա կառավարության որոշելիքն է»։ Հասկանալի է, չէ՞, որ այս խայտառակ որոշման թիվ մեկ պատասխանատուն Սերժ Սարզսյանն է՝ իր ղեկավարած ՀՀԿ-ի հետ միասին։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930