Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Սյունիք չկայացավ

Դեկտեմբեր 06,2014 15:40

Այսօր` դեկտեմբերի 6-ին,  նախատեսվում էր  ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ: Այս մասին մեզ տեղեկացրել էին Սյունիքի մարզպետարանից:   Վարչապետը  Սյունիք պետք է ժամաներ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ եւ աշխատանքային խորհրդակցություն անցկացներ Սյունիքի մարզպետարանում: Սակայն, նա այդպես էլ Սյունիք  չժամանեց, այցը հետաձգվեց, քանի որ եղանակի անբարենպաստ լինելու պատճառով`  թռիչք չիրականացավ: Մեր ունեցած տեղեկություններով` Հովիկ Աբրահամյանը Սյունիք պետք է ժամաներ ուղղաթիռով:  Սա,  վարչապետի պաշտոնում, Հովիկ Աբրահամյանի առաջին   աշխատանքային այցն էր լինելու Սյունիք:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031