Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանություն Չարենցավանում. կասկածյալը ձերբակալվել է

Դեկտեմբեր 07,2014 17:58

Չարենցավան քաղաքում դեկտեմբերի 7-ին նույն քաղաքի բնակիչ Արծրուն Իսրայելյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են սպանության շարժառիթները, առերևույթ հանցագործություն կատարած անձը ձերբակալվել է:

2014 թվականի դեկտեմբերի 7-ին` ժամը 03:05-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Չարենցավանի մի բնակիչ և հայտնել, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 1-ին հանրակացարանում սպանել է ոմն Արթուրի:

Նշված ահազանգի հիման վրա` Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի 1-ին շենքի 22/23 բնակարանում հայտնաբերվել է նույն հասցեի բնակիչ, շրջապատում Արթուր անունով հայտնի, 1975թ. ծնված Արծրուն Իսրայելյանի դիակը՝ գլխի շրջանում վնասվածքներով:

Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Սպանության կասկածանքով 2014 թվականի դեկտեմբերի 7-ին ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման է ենթարկվել Չարենցավան քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Ազարյանը: Նույն օրը` ժամը 05:50-ին, վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությամբ պարզվել է, որ սպանությունը կատարվել է կենցաղային հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ: Կասկածյալը հարցաքննվել է և տվել խոստովանական ցուցմունք:

Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, առգրավվել են տուժածի և կասկածյալի հագուստները, որոնք նրանց հագին եղել են դեպքի ժամանակ:

Նախաքննությունը շարունակվում է:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Շշմեցուցիչ է:
    Ինչո՞ւ այսքան շատ են սպանութեան դէպքերը և այլ կարգի չարագործութիւններ՝ անողոք ծեծ և այլն: Ինչպէ՞ս բացատրել հայուն այսքան խոր ատելութիւնը իր ազգակիցին հանդէպ և ի՞նչ քաջութեամբ օր մը գալ ու …Հայաստան հաստատուիլ:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031