Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ բալիկն է փոխարինում աչքերի լույսին

Դեկտեմբեր 11,2014 21:21

«Օրդֆիլմ» ընկերության հիմնադրման հնգամյակի առիթով օրերս ցուցադրվեց երկու ֆիլմ՝ «Հոգեվարքը» եւ «Լույս առանց աչքերի»-ն: Վերջին ֆիլմի հեղինակը մեր գործընկեր Նաիրա Փայտյանն է: Aravot.am-ի հետ զրույցում լրագրողն ասաց, որ ֆիլմի նպատակն է բոլորին ցույց տալ, թե ինչպես  կույր կինը՝ Նաիրան (լուսանկարում) չի վախեցել կյանքի դժվարություններից: «Նառան թող օրինակ լինի, թե ինչպես պետք է գնահատել կյանքի յուրաքանչյուր վայրկյանը, մեզ տրված զգայարանները: Նառայի հետ շփվելով հասկացել եմ, որ նա տալու համար է ստեղծված, ինքը ստեղծող տեսակ է, ոչ թե վատնող: Պատկերացրեք, թե նա իր մեջ, որքան ուժ է գտնել լույս աշխարհ բերելու երեխայի ու միայնակ մեծացնել, այն դեպքում, երբ  հաշմանդամություն չունեցող մարդիկ վախենում ամենասովորական դժվարություններից: Նառան փաստում է, որ ինքը շատերից ավելի լավ մայր կարող է լինել, մեզանից քչերը կարող են իրենց երեխային ամեն շաբաթ եւ կիրակի թատրոն տանել, Նառան  6-7 ամսականից սկսած  իր դստերը՝ Նատալիին տարել է ներկայացումների, դասական համերգների, ոչ մի լուրջ իրադարձություն նրա կողքով չի անցել՝ անկախ եղանակից: Նույնիսկ մինուս 20 աստիճան ցրտերին, նա լցրել է երեխայի օրը: Նառան երեխային տանում է ավազի նկարչության, լողի, զանազան խմբակների…»,-նշեց Նաիրա Փայտյանը:

Ասաց նաեւ, որ ցանկանում է, որպեսզի ֆիլմը շատ անկյուններում ցուցադրվի: Նրա ասելով, պետք է  կոտրվի հաշմանդամություն ունեցող անձանց հանդեպ խղճահարության կարծրատիպը. «Թող մարդիկ տեսնեն, թե ինչ ուժեղ կին է Նառան, եւ ինչպես է հասնում իր առաջ դրած բոլոր նպատակներին»:

Նաիրա Փայտյանը հավելեց, որ ֆիլմի հերոսուհին պրոֆեսիոնալ մերսող է, որը մշտական աշխատանք չունի: Լավ կլիներ, որ նրա աշխատանքի հարցը լուծվեր, որպեսզի կարողանար մեծացնել իր բալիկին, որը փոխարինում է նրա աչքերի լույսին: Պստլիկ Նատան, փաստորեն, այդ տարիքում խնամում է իր մորը եւ օգնում նրան տեղաշարժվել: Նաիրայից բառացիորեն լավատեսություն է ծորում, նա գնահատում է կյանքը՝ իր ողջ ներկապնակով: Ֆիլմում կես կատակ-կես լուրջ էլ ասում է, թե երբեք չի նստի ու սպասի, որ երկնքից երեք խնձոր կընկնի: Ընդհակառակը վեր կկենա, կքաղի իր ուզած խնձորները ու դեռ ուրիշներին էլ կյուրասիրի:

Լուսանկարը՝ bravo.am-ի

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031