Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանը՝ Արամ Մանուկյանին ծեծելու մասին. «Պատվիրատուն հենց իրենց միջից է»

Դեկտեմբեր 11,2014 23:10

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր երեկոյան իրենց տան մոտ ծեծի է ենթարկվել ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Սա վերջին 1 շաբաթվա ընթացքում արդեն 3-րդ նման միջադեպն է:

Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին  հարցրեց՝ այսքան դեպքերից հետո կարիք չկա՞, որ ընդդիմադիրները թիկնապահներով շրջեն: Նա պատասխանեց. «Ո՞վ է մեզ տրամադրելու թիկնապահ: Նրանց պետք է վճարել: Բայց վերջին հաշվով պատգամավոր է Արամը, եւ իրենք այս դեպքում ուղղակի պարտավոր են պարզել, թե ովքեր են եղել հարձակվողները, պատվիրատուները: Ցավը նրանում է, որ չեն պարզելու, որովհետեւ պատվիրատուն հենց իրենց միջից է, դա է խնդիրը: Չեն էլ նահանջում, ցավալի է: Փորձում են ամեն գնով անել այն, ինչ նպատակադրվել են: Բայց դրան հակահարված է լինելու: Ոչ իրենց մեթոդներով, բայց միանշանակ հակադարձումը լինելու է ու ոչ հօգուտ իրենց: Հիմա բոլորն են համախմբվելու»:

Ըստ Լյուդմիլա Սարգսյանի, «կրիմինալն էլի գլուխ է բարձրացնում ու բեսպրեդելի մթնոլորտ է երկրում», դա է խնդիրը: Նրա խոսքերով՝ «Թե ինչի են ձգտում դրանով, անհասկանալի է: Չէ՞ որ քաղաքակիրթ ձեւով էինք մենք փորձում իշխանության ականջին, ուղեղին հասցնել, որ վիճակն այսպես շարունակել հնարավոր չի: Կամ փորձեք նորմալ կառավարել, բարեփոխել երկիրը, մարդկանց սոցիալական վիճակը բարելավեք, կամ պիտի գնաք: Բայց մենք չենք փորձել երբեւիցե Մայդանի վերածել Հայաստանը: Իրենք կարծես դրդում են հասարակությանն ինչ-որ բանի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Nara says:

    Իհարկե, տ Սարգսյան, քաղաքակիրթ ձևով չեք կարողանում համախմբել, դրա համար էլ դիմում եք սադրանքների: Ամոթ ձեզ: Դուք շատ լավ հասկանում եք, որ կատարվածը ամենաքիչ իշանություններին է ձեռնտու: Հաջորդը ում եք պատրաստել ծեծվելու?????????!!!!!!!!!!!

  2. Viktor Badalyan says:

    Իմ կարծիքով միակ նպատակն իրար խառնել է: Դա էլ Ռուսաստանին (Պուտինին) է միայն ձեոք տալիս: (Նրանք դա արել էն տասնամյակներ տարբեր երկրներում)

    Viktor A. Badalyan

  3. Քրիստինե says:

    Հաջորդ ծեծը Սերժնա ուտելու ձեր իսկ ձեռքով!!!! Ձեր իշխանությանը շատ հատուկ է ձեր պրովոկացիաներն ու հանցանքները ընդիմությանը վերագրելու, այդ միջոցով, Աստծո դաժան դատաստանից չեք ազատվի , ձեր ամոթը ապտակով ձեզ եմ վերադարձնում:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/12/11/524254/

    © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  4. Kristina says:

    Հաջորդ ծեծը Սերժնա ուտելու ձեր իսկ ձեռքով!!!! Ձեր իշխանությանը շատ հատուկ է ձեր պրովոկացիաներն ու հանցանքները ընդիմությանը վերագրելու, այդ միջոցով, Աստծո դաժան դատաստանից չեք ազատվի , ձեր ամոթը ձեր ապտակով ձեզ եմ վերադարձնում:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2014/12/11/524254/

    © 1998 – 2014 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  5. Անահիտ (ԵՊՀ) says:

    Հարյուր տարի անց ,,ներքին թուրքը,, գլուխ է բարձրացրել և նրա սպառնալիքը շատ ավելի ստոր է ու դաժան և հղի` այս փոքրիկ հայրենիքն էլ կորցնելու վտանգով…

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031