Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանը կյանք կպարգևի սրտամկանի սուր ինֆարկտ ստացած հիվանդներին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 30,2014 12:57

Գյումրու բժշկական կենտրոնի  գործադիր տնօրեն Արմեն Իսահակյանի տեղեկացմամբ ուղիղ երկու օրից՝ հունվարի մեկից իր գլխավորած բուժհաստատությունում ևս  անվճար գործելու է «Կյանքի ստենդ» ծրագիրը, որը եղել է նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական դրույթներից մեկը: Այսինքն  ոչ բժշկական տերմինով, ժողովրդական լեզվով ասած «աբշիրնի ինֆարկտ» ստացած մարդկանց  կյանքը փրկելու նպատակով տեղադրվելու է ոչ դեղապատ ստենդ, որի ծախսերը իր վրա է վերցնում պետությունը: Այս ծրագրի քննարկումը առողջապահության նախարարությունում, ըստ բանախոսի, տևել է 4-5 ամիս, ստեղծվել է հատուկ հանձնաժողով ու ծրագրի իրագործման համար ընտրվել են 6 բուժհաստատություններ, որոնցից 4-ը մայրաքաղաքում, 2-ը՝ մարզերում: Նախարարությունը այս նպատակի համար տրամադրել է  500 միլիոն դրամ, ընդ որում յուրաքանչյուր բուժհիմնարկի կտրամադրվի անսահմանափակ գումար. քանի  մարդ կյանքը փրկելու անհրաժեշտություն եղավ, այնքան գումար կտրամադրվի:

Գյումրու բժշկական կենտրոնի ինվազիվ (միջամտական) ծառայության ղեկավար, սրտաբան Կարեն Միքայելյանի  պարզաբանմամբ էլ, նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական դրույթը՝ անվճար կյանքի ստենդը  գործում է ամբողջ աշխարհում՝ Եվրոպայում և Ամերիկայում, նպատակը սրտամկանի սուր ինֆարկտ ստացած հիվանդներին կյանք պարգևելն է: Բժիշկը հետաքրքիր մանրամասներ ներկայացրեց ստենդավորման պատմությունից, բացատրեց, թե ինչ է իրենցից ներկայացնում դեղապատ կամ ոչ դեղապատ ստենդավորումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. gohar says:

    Պատջառ և հետեվանք ,հասկացաք՞, ակնարկըս, հաըրենակիցներ

  2. david says:

    Առողջներին ինֆարկտի չհասցնի էլի լավ կլինի:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031