Լրահոս
Օրվա լրահոսը

Էլվիս Փրեսլիի զույգ ինքնաթիռները կվաճառվեն աճուրդում (Տեսանյութ)

Հունվար 05,2015 18:53

Վաճառվում են Էլվիս Փրեսլիի մի քանի անձնական ինքնաթիռներ՝ «Լիզա Մարիա» եւ «Որսաշուն 2»: Մեկում ոսկեզոծված լվացարան կա եւ հանգստի շքեղ սրահ:

Ըստ ntdtv.ru-ի՝ այս վաճառքն իրականացնելու է Julien’s Auctions-ը:

Այս ինքնաթիռները կահավորել է անձամբ ռոքնռոլլի արքան: Դրանք վաճառվելու են երկուսը միասին:

Վերջին երեք տասնամյակների ընթացքում այդ թռչող սարքերը ցուցադրվում էին Գրեյսլենդում՝ Էլվիսի «կալվածքում»: Թռիչքների համար դրանք այլեւս պիտանի չեն:

«Լիզա Մարիա» ինքնաթիռը երաժիշտն անվանակոչել է միակ դստեր պատվին: Այն գնել է մահվանից երկու տարի առաջ՝  250 հազար դոլարով, եւ կահավորելու համար ծախսել եւս 300 հազար:

Երկրորդ ինքնաթիռը Էլվիսը գնել է 900 հազար դոլարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031