Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրին վերջին հրաժեշտը տվեց Ավետիսյանների գազանաբար սպանված ընտանիքին (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 15,2015 14:22

Րոպեներ առաջ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցուց տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի հուղարկավորությունը: Նրանց աճյունները Գյումրու Սուրբ Նշան եկեղեցուց տեղափոխվեցին «Շիրակ» գերեզմանատուն:

Gyumri_taxum_03 Gyumri_taxum_02 Gyumri_taxum_01

Gyumri_taxum_06 Gyumri_taxum_07

Gyumri_taxum_10 Gyumri_taxum_08 Gyumri_taxum_09

Եկեղեցուն հարակից բոլոր փողոցներում կանգնելու տեղ չկար. գյումրեցիները հերթ էին կանգնել եկեղեցի մտնելու ու վերջին հրաժեշտը նրանց տալու, սակայն դա ևս հնարավոր չէր: Հավաքված տղամարդիկ պարբերաբար հուզվում էին՝  սպառնալով ու հայհոյելով մարդասպան գազանին:

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը փորձում էր հանգստացնել՝ խնդրելով. «Հանդարտ, հանդարտ: Տղամարդիկ, եկեք մեզ պահենք տղամարդավարի, կանայք հասկանալի է …»:

Ավետիսյանների հուղարկավորությանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Նիկոլ Փաշինյանը, «Ժառանգության» ներկայացուցիչներ Արմեն Մարտիրոսյանը, Ռուբեն Հակոբյանը:

Երկար ժամանակ ոստիկանները չէին կարողանում տեղ ազատել, որպեսզի եկեղեցուց դուրս հանեին աճյունները: Աղոթքների ներքո նրանց մարմինները դուրս հանվեցին եկեղեցուց: Քաղաքային տրանսպորտը մարդկանց տեղափոխեց գերեզմանատուն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մասիս says:

    Կարող է իմանաք ուր է Գյումրու քաղաքապետ կոչված սամվել բալասանյանը? ինքը ասենք ինչի պետ է ? քաղաքի, թե գլենդելյան իր բիզնեսի, որի անունը պայմանագիր ստորագրել է դրել, մոլորակի ծերերից մարդիկ եկան Գյումրի, իսկ Գյումրու քաղաքապետը փախել է քաղաքից, կարող է իմանաք հիմա որ ուղղությամբ է թռել?

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031