Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. Հայաստանը օրենքով գողերին աղուհացով է ընդունել ու ճանապարհել. «Իրատես de facto»

Հունվար 16,2015 12:12

Ազգային անվտանգության նախկին փոխնախարար Գուրգեն Եղիազարյանը «Իրատես de facto»-ի հետ զրույցում որոշակի մանրամասներ ներկայացրեց «օրենքով» գողերի հավաքից:

– Հայաստանյան «սխոդկան» անցավ առանց պատկան մարմինների անհարկի միջամտության, քանզի նրանց պայմանավորվածությունը ավելի բարձր օղակների հետ էր տեղի ունեցել։ Ըստ որոշ տեղեկությունների, Հայաստանը նրանց աղուհացով է ընդունել ու ճանապարհել։ Շուրջ 114 գողեր բարեհաջող հյուրընկալվեցին ու վերադարձան, այդ թվում՝ երեք ադրբեջանցի և մեկ թուրք։ Նման «սխոդկան», որ հնարավոր չէր կազմակերպել նույնիսկ Բուրկինաֆասոյում, բարեհաջող իրականություն դարձավ Հայաստանում։ Ո՞րն էր այս ամենում Հայաստանի շահը, վաղը մյուս օրը ինչ ասես մեր մասին կասեն՝ էս հայերի ի՞նչն էր պակաս, որ օրը ցերեկով կազմակերպված հանցագործության կնքահայրերին աղուհացով ընդունեցին և ճանապարհեցին։ Շուտով Հայաստանում ընտրություններ են, որտեղ իրենց հաստատուն խոսքը պիտի ասեն գողերը, չնայած «օրենքով» գողերը մեր իշխանավորներից շատ բան ունեն սովորելու։

Գործող իշխանավորների համար հանգուցյալների, աղքատների երկումիլիոնանոց բանակը բավական է մի 80 տոկոս խփելու համար։ Միգուցե մտածել են «օրենքովների» միջնորդությամբ, մահվան սպառնալիքի տակ ունեցվա՞ծք խլել, ճիշտ ու սխա՞լ հանել, ընդդիմադի՞ր գտնել, որին պիտի չեզոքացնել։ Անհավատները կասեն՝ ի՞նչ է, հանգուցյալներին քվեարկելու համար գերեզմաններից կհանե՞ն, դժվա՞ր է մեկ-երկու ընդդիմադիրի վախեցնելը։

Կներեք, մոռացա նշել, սպասվող ընտրություններից հետո կրկին պրեսկոտատիպ, ժողովրդավար Եվրոպան կուրտիզանուհու բաց ճակատով ընտրությունը կորակի «մեկ քայլ առաջ»։ Հարգելի անհավատներ, միգուցե ընդդիմության շարքում մեկը կա, որը շատ ավելի բարձր հովանավորությո՞ւն ունի, ումից շատ են վախենում։ Եվ ուրեմն ճիշտ է ու անվնաս «օրենքովների» ձեռքով կրակից շագանակներ հանելը, որ հարկ եղած դեպքում այդ ամենը հանգեցնեն քրեածին վեճի մակարդակի։ Դրա համար էլ լուրջ երկրների արհամարհական հայացքի ներքո ընդունում ենք հանցագործ աշխարհի կնքահայրերին և նրանց օգնությունն ենք հայցում՝ ընդդիմադիրներից ազատվելու նպատակով։

 

Գրի առավ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031