Լրահոս
Օրվա լրահոսը

Ճշմարիտյանը` մեր տնտեսության 0% աճի կանխատեսման մասին

Հունվար 22,2015 14:09 Share

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիք ունի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի այն կանխատեսման մասին, ըստ որի այս տարի Հայաստանի տնտեսական աճը 0% կլինի: Այս հարցին պարոն Ճշմարիտյանն, ըստ էության չպատասխանեց:

Ճշմարիտյանի խոսքերով` «Մենք մակրոտնտեսական կանխատեսումով, ըստ մեր գործառույթների, ընդհանուր առմամբ չենք զբաղվում: Հիմա նայում ենք զուտ արտադրական ձեռնարկությունների մասով, արտահանման ծավալների մասով, գոյություն ունեցող միջազգային շուկայում ազդեցությունների մասով, որքան որ առանձին սուբյեկտների վրա ազդեցություն կունենա: Առանձին-առանձին ամեն ընկերության հետ տարվում է աշխատանք, այսինքն, այն ընկերությունների, որոնք ունեն արտահանման պոտենցիալ: Ոլորտային քննարկումների ժամանակ նույնիսկ մասնակի խնդիրներով անդրադառնում էինք: Մեր խնդիրը լինելու է նախ՝ աջակցության մեխանիզմները, 2-րդ` ստեղծված նոր կառույցը, գիտեք Հայաստանի զարգացման հիմնադրամ է հիմնադրվել, այն ֆունկցիաները, որոնք մեր տնտեսվարող սուբյեկտները չեն իրականացնում, ասենք՝ իրենց արտադրանքը այլ շուկաներում ներկայացնելու մասով, մենք այդ մասով ուզում ենք, որ պետությունը այդ ֆունկցիան վերցնի, որպեսզի կարողանանք հետագայում էլ աջակցել»:

Ընդ որում, մի հանգամանք եւս. մեծ արտահանումների դեպքում շահութահարկի արտոնություն կտրվի օրենքով, նախագիծն այսօր ներկայացվեց ֆինանսների նախարարության կողմից: Բոլոր գործիքները պետք է կիրառենք, որ մեր արտադրողները ծավալների անկում չունենան:

Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Հայաստանի տնտեսությունը ստագնացիա է ապրում, նախարարն ասաց` «Անձնական եզրակացությունը այլ բան է, պաշտոնականն՝ այլ»:

Նախարարն ասաց, որ այս պահին դեռեւս ուսումնասիրություններ են կատարում:

Ճշմարիտյանի ներկայացմամբ` միջազգային տարբեր կառույցներ տարբեր մեթոդներ ունեն տնտեսական աճի կանխատեսումների վերաբերյալ. «Համաշխարհային բանկը տալիս է 3.3% աճ, արժույթի միջազգային հիմնադրամը` այլ, ՎԶԵԲ-ն այլ, ամեն մեկն ունի իր գնահատման մեթոդը: Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ իրական հատվածի հետ աշխատանքն ու նրանց աջակցությունը մի քիչ այլ պատկեր են վերջում տալիս: Մենք կսպասենք վիճակագրության տվյալներին, որը կլինի ամսի 26-ից հետո: Ականատես կլինեք, որ տվյալները, որոնք կանխատեսվում են, որոշակի շեղումներ ունենում են, չգիտեմ` կարող է ունենան, կարող է` ոչ»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031