Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում աշխատողները ապահովագրված չեն, որ գործադուլ անելուց հետո աշխատանքից չեն ազատվի

Հունվար 23,2015 18:03

Մեր երկրում աշխատանքի ողջամիտ ժամկետները չեն պահպանվում, աշխատանքային օրը կարող է երկարաձգվել մինչեւ 24 ժամ, նախատեսվածից ավելի աշխատելը գործատուի կողմից չի վարձատրվում հավելյալ գումարով եւ այլն: Այս մասին տեղեկանում ենք Եվրոպական կոմիտեի հրապարակած զեկույցից, որը հրապարակվել է երեկ` հունվարի 22-ին:

Կոմիտեն հրապարակել է 41 երկրներում կատարած ուսումնասիրությունների արդյունքները` այդ թվում եւ Հայաստանինը:

Մեր երկիրը Եվրոպական սոցիալական խարտիան վավերացրել է 2004 թ-ին եւ ամեն տարի մասնակից պետությունները ներկայացնում են հաշվետվություն, թե ինչպես են  իրականացրել խարտիան օրենքով եւ գործնականում եւ եթե որեւէ կետ չի համապատասխանում խարտիայի կանոնադրությանը, ապա կոմիտեն տվյալ պետությանն առաջարկում է այս կամ այն օրենքում փոփոխություն կատարել:

Այս անգամ դիտարկվել է, թե որքանով է մեր երկրում պահպանվում աշխատանքային իրավունքը: Ըստ կոմիտեի եզրակացության, մի շարք հարցերում Հայաստանում իրավիճակը չի համապատասխանում Եվրոպական սոցիալական խարտիայի պահանջներին: Օրինակ` մեզ մոտ մարդիկ աշխատում են 12 օր անընդմեջ` առանց հանգստի ժամանակահատվածի:

Կոմիտեի համար պարզ չէ, թե Հայաստանում, այն աշխատակիցների համար, որոնք ներգրավված են արհմիությունների գործերում արդյոք կա՞ համապատասխան պաշտպանություն, կամ պաշտպանվա՞ծ են  արհմիության անդամները, աշխատողները չեն կարող ձեւավորել, կամ միանալ արհմիություններին իրենց ընտրությամբ եւ այլն:

Կոմիտեն նաեւ պարզել է, որ ընկերությունների ակտիվ աշխատակիցները, աշխատանքային իրավունքով, ամենեւին պաշտպանված չեն եւ ապահովագրված չեն, որ գործադուլից հետո չեն ազատվի աշխատանքից:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031