Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Պողոսյան. «Եթե մարդ ինքը հենց գործարար է եւ օրենսդիր, էլ ի՞նչ գների վերահսկողության մասին կարող է գնալ խոսքը»

Փետրվար 02,2015 15:25

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանն այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում իր վրդովմունքը հայտնեց այն առնչությամբ, որ պետական կառույցները ոչ պատշաճ կերպով են պատասխանում քաղաքացիների բողոքներին եւ հուզող հարցերին:

«Գոյություն ունի նոմինալ եւ կրիմինալ թանկանցում»,-այսպես սկսեց իր խոսքը պրն Պողոսյանը: Ըստ նրա՝ նոմինալ թանկացումը ունի խորը պատճառներ, որոնք վերահսկելի են: Սակայն կրիմինալ թանկացման դեմ դժվար է պայքարելը. «Կան տեխնոլոգիական եւ ավազակային մեթոդներ, որոնց միջոցով ապրանքը թանկացնում են: Օրինակ՝ հացի մեջ մինչեւ 30 տոկոս օդ են լցնում, շաքարավազի մեջ՝ ջուր, կարագի մեջ՝ ջուր, մսամթերքի մեջ՝ սառույց»: Այս պարագայում, ըստ պրն Պողոսյանի, նման երեւույթները ոչ թե առողջությանն են վնաս հասցնում, այլ գրպանին:

Պրն Պողոսյանը պատմում է, որ այս հարցերի շուրջ իրենց կառույցը դիմել է երեք անգամ ՀՀ նախագահին եւ Սննդի անվտանգության պետական ծառայության պետին, առաջարկելով համատեղ կամ ծառայության ուժերով այցելել խանութներ, վերցնել նմուշ ապրանքը, տանել լաբորատորիա, կատարել հետազոտություն՝ կապված գնի, քաշի եւ այլ պարամետրերի հետ. «Երրորդ նամակին ինձ ուղարկել են մի պատասխան, որը կապ չունի եւ չի համապատասխանում այն բանին, ինչի համար դիմել ենք: Փաստորեն նախագահի աշխատակազմում չի գտնվել մի գրագետ մարդ, որը համապատասխան քայլեր ձեռնարկի»:

Պրն Պողոսյանի խոսքով՝ բազմիցս ասված է, որ թանկացումների հիմնական պատճառները անվերահսկելիությունն ու մոնոպոլիզացումն են. «Եթե մարդ ինքը հենց գործարար է եւ օրենսդիր, էլ ինչ գների վերահսկողության մասին կարող է գնալ խոսքը»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728