Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի պաշտպանի բողոքը քննիչի դեմ դատավորը բավարարեց

Փետրվար 02,2015 18:46

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Մկրտչյանը խորհրդակցական սենյակից դուրս գալով քիչ առաջ հրապարակեց Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի բողոքի կապակցությամբ կայացրած որոշումը:

Այն բավարարվեց:

Նիկոլայ Բաղդասարյանը դիմել էր ընդդեմ Հատուկ քննչական ծառայության քննիչ Ա.Հակոբյանի, որն իր հայտարարության հիման վրա քրեական գործ չէր հարուցել:

Vardan_1

Խոսքը Կոտայքի մարզի քննչական բաժնի քննիչ Հայկարամ Հակոբյանին էր վերաբերել, որը դեպքի վայրի արձանագրության մեջ ըստ բողոքաբերի կատարել էր կեղծումներ:

Մասնավորապես, դեպքի վայր էր համարել ոչ թե բանուկ մասը, այլ կողնակը:

Ըստ Ն.Բաղդասարյանի, այս գործով մինչեւ վերջ պարզ չդարձավ, թե դեպքի վայրի արձանագրությունը, որտեղ է կազմվել`քննիչի առանձնասենյակում, որտեղ, ընթերականերից մեկը որտեղ է ստորագրել, ինչպե՞ս` կանգնած, քանի որ ըստ Ն.Բաղդասարյանի, արձանագրության եւ դատարանում տված ստորագրությունների միջեւ էական է եղել տարբերությունը:

Մեկ այլ ընթերակա Վազգեն Կարապետյանը չհայտնաբերվեց, քանի որ ոչ գյուղապետի գրությամբ, ոչ ոստիկանության անձնագրային բաժնի կողմից տրված, թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընտրացուցակներով այդ անուն ազգանունով, նման տվյալներով անձ չի եղել:

Vardan-3

Ըստ պաշտպանի, ինքը դիմել էր Հատուկ քննչական ծառայություն, բայց ծառայությունը ուղարկել էր իր հայտարարությունը Կոտայքի մարզի դատարան, դատավոր Վաղինակ Մկրտչյանին: Նա բերեց մեկ այլ օրինակ, երբ նախապատրաստվել են նույն այդ հիմքերով քրեական գործ:

Պաշտպանի հարցադրումը հետեւյալն էր.Կա՞ն արտոնյալ մարդիկ, որոնց հայտարարության հիման վրա հարուցվում է քրեական գործ, եւ՝ հակառակը:

Հատուկ քննչական ծառայություն այսօր դատարան չէր եկել, պատճառաբանելով իր ծանրաբեռնվածությունը:

Դատարանը պարտավորեցրեց ՀՔԾ-ին կատարել որոշումը՝ հարուցել քրեական գործ:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728