Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերի 27-ի գործով ազատազրկված Էդուարդ Գրիգորյանն`իր ֆեյսբուքյան էջի շուրջ ստեղծված աղմուկի մասին. 1in.am

Փետրվար 02,2015 19:39
Dro gorc

Վերջին շրջանում մեծ աղմուկ բարձրացրեց այն փաստը, որ հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի ակտիվ օգտատեր է, էջ է վարում, որտեղ տեղադրվում են իր գործով «բացահայտումներ» և այլ նյութեր: Այս փաստի շուրջ իր վրդովմունքն էր հայտնել անգամ Դեմիրճյանների ընտանիքը, որից հետո Քրեակատարողական վարչությունից արձագանքեցին, թե դատապարտյալի էջը միջնորդավորված է բացվել, և նյութերը, հետևաբար, միջնորդավորված են տեղադրվում:

Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ է կապվել Էդուարդ Գրիգորյանի հայրը՝ փոխանցելով որդու արձագանքը վերջին օրերի աղմուկի կապակցությամբ: Այն ներկայացնում ենք ստորև:

«Ֆեյսբուքյան իմ էջը բացվել է միջնորդավորված ձևով: Ես խնդրել եմ իմ անունից էջ բացել՝ միմիայն ինձ, իմ գործին վերաբերող նյութեր հրապարակելու ցանկությամբ: Իմ ակտիվությունը սահմանափակվել է ամիսը ընդամենը մեկ կամ երկու հրապարակմամբ: Գրել եմ ձեռագիր, փոխանցել առձեռն, որից հետո այն տեղադրվել է ֆեյսբուքյան այդ էջում, քանի որ այսօրվա դրությամբ դա է ինչ-որ բան ասելու իմ միակ հնարավորությունը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ` 1in.am-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728