Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզպետն իր հյուրերի հետ կոնյակով Սերժ Սարգսյանի կենացն են խմել ոտքի վրա

Փետրվար 09,2015 11:47

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը այսօր ասուլիսի ժամանակ պատմեց, որ վերջերս հյուրընկալվել է մարզպետներից մեկին ու նրա աշխատասենյակում ականատես է եղել, թե ինչպես են մարզպետն ու նրան հյուրերը ոտքի վրա ու մի քանի անգամ կոնյակով խմում Սերժ Սարգսյանի կենացը:

«Աշխատասենյակում մարզպետի գլխավերեւում Սերժ Սարգսյանի նկարն էր, մարզպետը հանդիպման ժամանակ կոնյակ հյուրասիրեց ու մի քանի անգամ էլ ոտքի վրա խմեցին Սերժ Սարգսյանի կենացը, չէի կարող նստած մնալ, իրենք բոլորը նախագահի կենացն ասելիս ոտքի էին կանգնում: Ասացի՝ լավ տղաներ, հիմա ձե՞զ եք փորձարկում, թե՞՝ ինձ, բավական է»,- պատմեց պարոն Իսագուլյանը:

Նրա համոզմամբ, մարզպետն ու հյուրերը այդպես են արել, որ հանկարծ ներկաներից մեկը նախագահին չհասցնի, թե իրեն «մոռացել են»:

Նրանից հետաքրքրվեցինք՝ որ մարզպետն էր ու ովքեր էին մյուս հյուրերը՝ մարզպետի ենթակաները, թե՞ այլ մարզի ղեկավարներ, պարոն Իսագուլյանը չցանկացավ պատասխանել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728