Լրահոս
Օրվա լրահոսը

Տգետներին ՀՀԿ-ի ներսում եւս կարելի է գտնել ամենաթեթեւ փնտրտուքի արդյունքում անգամ. «Ժողովուրդ»

Փետրվար 17,2015 11:38

Թերեւս որեւէ մեկը չի կարող հերքել, որ տգիտությունը մեր երկրում քաղաքական կյանք մտավ անկախության հետ։ Յուրային սրիկաներին «առաջ մղելու» առաջին ձգտումները առարկայական դրսեւորումներ ունեցան հենց այդ տարիներին։ Ապա նաեւ պատերազմի ժամանակահատվածում խորացավ տգետներին իշխանության մեջ տեղավորելու դատապարտելի երեւույթը։ Իհարկե, կարելի է պատճառաբանել, թե երիտասարդ էին բոլոր գործիչները, անփորձ ու հետեւաբար նման իրավիճակներն անխուսափելի էին։ Բայց անցած 20 տարվա ընթացքում փոխանակ կանխվեր այդ երեւույթը, ընդհակառակը, շարունակեց խորանալ։ Եվ խորացավ հենց այն մարդկանց միջոցով, որոնք այսօր ավելի բարձր են գոռում տգետներին քաղաքական դաշտից մաքրելու մասին։

Հայաստանի երեք նախագահներն էլ՝ ե՛ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ե՛ւ Ռոբերտ Քոչարյանը, ե՛ւ Սերժ Սարգսյանը, հենց այն որակի իշխանություն են կառուցել, որտեղ առաջնագծում եղել են տգետները։ Ի վերջո, հենց այդ տարիներից է արմատավորվել կառավարման՝ «մերը լինի՝ թեկուզ պոլի փետ» սկզբունքը։ Գուցե այդպես ավելի հե՞շտ է կառավարել…

Ու հիմա, եթե Սերժ Սարգսյանը որոշել է պայքարել տգետների դեմ եւ դա անում է միայն Գագիկ Ծառուկյանին որպես քաղաքական կերպար ոչնչացնելու ձեւով, մեղմ ասած, չի ստացվի, քանի որ տգետներին ՀՀԿ-ի ներսում եւս կարելի է գտնել ամենաթեթեւ փնտրտուքի արդյունքում անգամ։ Իհարկե, կարող են իշխող կուսակցությունում պատճառաբանել, թե ՀՀԿ-ական տգետներն այդքան վտանգավոր չեն, քանի որ ինչպես Արմեն Աշոտյանը պատճառաբանեց՝ նրանք քաղաքական, իշխանական հավակնություններ չունեն, որոշումներ կայացնողի դերում չեն։ Բայց չէ՞ որ նրանք էլ խորհրդարանում մեծամասնության մեջ մեծամասնություն են կազմում եւ կայացված որոշումների վրա էական մասնակցություն ունենում։ Եվ ինչքան Գագիկ Ծառուկյանին է անհրաժեշտ հեռու պահել քաղաքականությունից, այնքան էլ՝ մյուսներին։

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728