Լրահոս
Օրվա լրահոսը

Պատճառաբանություններ են բերում, որպեսզի չներկայանան «Կենտրոն» հեռուստաընկերություն. «Ժողովուրդ»

Փետրվար 17,2015 12:09

Համացանցում լուրեր են տարածվել այն մասին, որ որոշ արտիստներ, երգիչներ ու տարբեր ոլորտների փորձագետներ այս վերջին  իրադարձություններից  հետո շտապ չեղյալ են հայտարարել իրենց՝ նախապես հաստատած մասնակցությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության նախագծերին։

«Լավ բա որ հանկարծ հրաշք կատարվի, մի օր իրավիճակը փոխվի, բա էդ ժամանակ ո՞նց ձեզ կզգաք։ Ինչպես ասում էր «Սպինոզան»՝ էսօր աշխատում ա, վաղը չի աշխատի, մի քիչ էլ վաղվա օրվա մասին մտածեք («Մեր բակը»)»,- Ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրել է հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը՝ Լուլուն։

Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ դա վախի եւ զգուշավորության հետեւանք է։ Լ. Բադալյանը խուսափեց խոսել այլ նախագծերի մասին, բայց փաստեց, որ «Սկսենք նորից» առավոտյան ծրագիրը, որի հաղորդավարներից է նաեւ ինքը, եւս կանգնած է այդ խնդրի առջեւ. «Երբեւիցե մերժումներ չստանալով՝ այսօր արդեն որոշ հյուրեր (հայտնի եւ ոչ հայտնի) մեր ծրագրից էլ են խուսափում՝ ոչ ուղղակի ձեւով։ Նրանք ինչ-որ պատճառաբանություններ են բերում, որպեսզի չներկայանան հեռուստաընկերություն՝ այդպիսով զգուշավորություն ցուցաբերելով»,- ասաց հաղորդավարուհին՝ հրաժարվելով կոնկրետ անուններ հնչեցնել։

Աննա ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728