Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱԿ-ում տեսան Գագիկ Ծառուկյանից բան չստացվեց, փորձում են կապի դուրս գալ Սերժ Սարգսյանի հետ». Պետրոս Մակեյան

Փետրվար 23,2015 17:23

«Այսօր Նիկոլ Փաշինյանը, իմ համոզմամբ, շատ ավելի մեծ գործ է արել որպես անհատ, քան այսօրվա ՀԱԿ-ի կեսից ավելին, եթե չասեմ միասին վերցրած»,- Aravot.am-ին ասաց Պետրոս Մակեյանը` անդրադառնալով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` ԱԺ ներկայացրած նախագծին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի պահանջով:

Թե ինչու ՀԱԿ-ը չաջակցեց այդ նախագծին, պարոն Մակեյանն ունի իր բացատրությունը. «Նրանք տեսան, որ Գագիկ Ծառուկյանից բան չստացվեց, հիմա ուզում են կոնտակտի դուրս գալ Սերժ Սարգսյանի հետ: 2 մեսիջ արդեն ուղարկել են ` Լեւոն Տեր Պետրոսյանի բաց նամակը եւ իմպիչմենտի նախագծին դեմ արտահայտվելու քայլը՝ այն անվանելով իբր իրավաբանորեն ոչ հիմնավորված: Դե թող նախագիծ պատրաստեն, կամ լրացնեն, Նիկոլ Փաշինյանի՝ իրենց ասած, անգրագետ նախագիծը եւ դնեն շրջանառության մեջ: Բացի Սերժ Սարգսյանի հետ կապի մեջ մտնելու իրենց փորձերին, ՀԱԿ-ում կարծում են` իրենցից դուրս որեւէ բան նախաձեռնելու իրավունք ոչ ոք չունի, այդ թվում նաեւ իրենց երբեմնի գործընկերը»:

Պետրոս Մակեյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը նախագահի իմպիչմենտի նախաձեռնությամբ քաղաքական դաշտում փորձ արեց նաեւ պարզել, թե ով ով է: Հատկապես փորձում էր պարզել` եռյակը կմտնե՞ր այդ բեռի տակ, թե՞`ոչ. «Նիկոլին հաջողվեց պարզել, որովհետեւ եռյակից գոնե երկուսը` ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը հրաժարվել են աջակցել»:

Կուսակցության առաջնորդի համոզմամբ, առաջիկայում ՀԱԿ- Սերժ Սարգսյան նոր երկխոսություն է հնարավոր. «Եթե ՀԱԿ-ը կարողանում է բանակցել «Մարտի 1» իրականացնողների հետ, նրանց գործընկեր դառնալ, հիմա ինչ խնդիր ունեն, իրենք կոմպլեքսներ չունեն երբեմնի իրենց քաղաքական թիմին` համաժողովրդական շարժմանը կոտրողին, նսեմացնողի հետ գործարքի մեջ մտնել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728