Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում կրակոցներից վիրավորված անձանցից մեկը մահացել է. «Ա1+»

Մարտ 11,2015 13:04

Գյումրիում մարտի 7-ի գիշերը կրակոցների հետեւանքով «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Կնյազ Ղազարյանը մահացել է։

Ինչպես «Ա1+»-ին հայտնեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Շուշան Հունանյանը, մյուս երկու հիվանդների՝ Գագիկ Ղուկասյանի եւ Գագիկ Ղազարյանի առողջական վիճակը լավ է եւ նրանք տեղափոխվել են հիվանդասենյակներ։ Գագիկ Ղուկասյանը ստացել էր ծանր գանգուղեղային վնասվածք:

Հիշեցնենք, որ Գյումրիի Արցախ թաղամասում մարտի 7-ի գիշերը կրակոցներ էին հնչել: Հնչած կրակոցներից վիրավորվել էր 6 անձ։

Վիրավորներից երեքը հրազենային վնասվածքներ էին ստացել, իսկ մյուսները վիրավորվել էին կտրող-ծակող գործիքներից։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031