Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԻՄ-ը ակտիվորեն կընդգրկվի սահմանադրական բարեփոխումների քննարկումներում

Մարտ 14,2015 15:44

Այսօր ՍԻՄ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության նախագահության հերթական նիստ: ՍԻՄ նախագահը ներկայացրեց ՀՀԿ ԳՄ նիստի շրջանակներում հանդիպումը ՀՀ Նախագահի հետ եւ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ  քննարկումը:

Հայկ Բաբուխանյանը ներկայացրեց նաեւ իր եւ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի հանդիպումը, որտեղ քննարկվել է Սահմանադրական բարեփոխումների հարցը`ՀՀ նախագահի հետ հանդիպման լույսի ներքո: Կողմերը արձանագրել են, որ ամբողջությամբ համակարծիք են ՀՀ նախագահի կողմից ներկայացված սահմանադրական բարեփոխումների գործընթացի նպատակներին եւ պատրաստակամ են ակտիվորեն սատարել դրան: Կողմերը համակարծիք էին  նաեւ այն հարցում, որ սահմանադրական բարեփոխումները պետք է նպաստեն Հայաստանի` Եվրասիական համագործակցության մեջ ինտեգրվելու արդյունավետությանը:

ՍԻՄ նախագահությունը որոշեց ակտիվորեն ներգրավել Սահմանադրական բարեփոխումների գործընթացում եւ հանդես գալ սեփական առաջարկություններով:

ՍԻՄ նախագահությունը քննարկեց մերձավոր արեւելքում ստեղծված իրավիճակը, դատապարտեց քրիստոնյաների, այդ թվում վերջին շրջանում ասորիների, հանդեպ իսլամական պետության  կողմից իրականացված ցեղասպանության քաղաքականությունը եւ կոչ արեց ՀՀ իշխանություններին ասորիների կողմից ցանկության դեպքում աջակցել նրանց Հայաստան բնակության տեղափոխվելու համար:

Նախագահությունը քննարկեց նաեւ բրիտանական ֆիլմերի փառատոնի ընթացքում այլասերվածություն տարածելու դեպքերը եւ որոշեց հանդես գալ հարցումով` ՀՀ գլխավոր դատախազությանը:

Նախագահությունը հաստատեց կուսակցության նոր անդամների անհարմարության որոշումը:

 

ՍԻՄ լրատվական ծառայություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031