Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Լեւոն Շիրինյան. Սահմանադրական փոփոխությունների դեպքում բդեշխություններ կստեղծվեն

Մարտ 17,2015 20:02

«Սահմանադրական փոփոխությունների դեպքում Հայաստանը տարածքային տրոհման կգնա»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այն հանգամանքին, որ նախագահ Սերժ Սարգսյանը հավանության է արժանացրել սահմանադրական բարեփոխումները, ասաց քաղաքագետ Լեւոն Շիրինյանը:

Նրա կանխատեսմամբ՝ սահմանադրական փոփոխությունների դեպքում ամեն մի պատգամավոր իր ընտրական տարածքում կստեղծի բդեշխություն եւ կդառնա բդեշխ, ինչպես պատմության մեջ արդեն եղել է. «Այդ բդեշխությունները հիմա էլ կան, բայց նախագահի ինստիտուտը դրանք կարգավորում է: Խորհրդարանական կառավարման ընթացքում ոչ մի վերահսկողություն չենք ունենա, ուրիշ բարդությունների մասին չեմ ասում՝ երկիրը ներսից կթուլանա»:

Քաղաքագետի կարծիքով՝ կիսանախագահական պետության հրաշալի օրինակ է Թայվանը, որը զարգացում է ապրել ունենալով Հայաստանի մոդելը: Պարոն Շիրինյանը համարում է, որ Հայաստանի մոդելը պարզապես պետք է կատարելագործել. «Պետք է սկսել անկախ դատարանների առաջացումից որպես անհետաձգելի գործ, մնացածը՝ ամպերի մեջ խոսակցություններ են: Թայվանի տարածքը 36 հազար կմ2 է, 2001 թվականի տվյալներով այնտեղ ապրում է մոտավորապես 23-24 միլիոն մարդ: Նայե՛ք տեխնիկային, չկա մի արտադրանք, որ իր մեջ Թայվանի արտադրանք չլինի: Գնացե՛ք այդ ճանապարհով՝ ամրացնելով կուսակցությունները, չեմ պատկերացնում, ինչպես կարելի է չամրացած կուսակցություններով անցնել խորհրդարան: Մի սպառնալիք եւս կա. Երբ կուսակցությունները կայացած չեն, իսկ մեզ մոտ ակնհայտ է, որ կայացած չեն, անընդհատ տեւական խորհրդարանական ճգնաժամ է առաջանում, շատ արագ տվյալ իշխանությունը իր լեգիտիմությունը կորցնում է»:

Հարցին, թե Լեւոն Շիրինյանի կարծիքով՝ սահմանադրական փոփոխություններում իշխանությունների վերարտադրման միտում չի տեսնո՞ւմ, նա պատասխանեց. «Ես ուրիշ բան եմ տեսնում. Ինձ թվում է, որ իրենք նախագահի հարմար թեկնածու Սերժ Սարգսյանից հետո չունեն՝ խարիզմատիկ եւ մրցունակ, այդ պատճառով՝ ընկել են սար ու ձոր»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031