Լրահոս
Օրվա լրահոսը

Փոստանջյանը պահանջում է Սուրիկ Խաչատրյանի «արատավոր ընտանիքի» դեմ նախագիծը օրակարգ մտցնել

Մայիս 18,2015 12:35

Այսօր ԱԺ քառօրյայի մեկնարկին «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին՝ պահանջելով շրջանառության մեջ դնել իր ԱԺ հայտարարության նախագիծը՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին: Նա ասաց, որ իր նախագիծը վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի գործունեությանը եւ նրա կողմից կատարված հանցագործություններին. «Նա մեղադրվում էր ծանր հանցագործություն կատարելու մեջ: Այդ թվում՝ նա դատապարտված է եղել մի քանի անգամ եւ չպետք է պաշտոնավարի: Դուք այդ նախաձեռնությունը, շրջանցելով ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջները, չդրեցիք շրջանառության մեջ: Եվ մենք այս վերջին օրերին տեսանք, որ Սուրիկ Խաչատրյանի որդին նորից ընդգրկված է վիճաբանությունների մեջ, որի հետեւանքով մի երիտասարդ կորցրել է աչքը, մյուսը ստացել է մարմնական վնասվածքներ: Այս մեղքի բաժինը նաեւ, կարծում եմ, դուք եք կրում: Այդ երիտասարդները մեր հանրության մի մասն են: Այս անպատժելի մթնոլորտի հետեւանքով, Սուրիկ Խաչատրյանի պաշտոնավորումը դառնում է հասարակության համար սպառնալիք»,- ասաց Զարուհի Փոստանջյանը՝ Գալուստ Սահակյանին հարցնելով՝ չե՞ք պատրաստվում նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ եւ անդրադարձ կատարվի այս անպատժելի մթնոլորտին եւ Սուրիկ Խաչատրյանի գործունեությանը. «Փորձաքննության արդյունքներ ունենք, որ նա թմրանյութ է օգտագործում: Փաստորեն, այս արատավոր ընտանիքը, ունենալով լծակներ, շարունակում է սպառնալիք լինել մեր հանրության համար»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ մեղքի բաժին որեւէ մեկը չունի, ունեն որոշակի պատասխանատվություն՝ նման երեւույթների նկատմամբ:

Գալուստ Սահակյանն ասաց, որ դա ԱԺ-ի քննարկման հարց չէ, այլ՝ դատախազության, ուստի երբ Գեւորգ Կոստանյանը հաշվետվություն ներկայացնի շուտով ԱԺ-ում, Զարուհի Փոստանջյանը կարող է այդ հարցերը բարձրացնել նրա մոտ. «Բոլոր պատգամավորները դատապարտում են: Եթե հանցակազմ կա, պիտի հանցագործը պատժվի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031