Լրահոս
Օրվա լրահոսը

Զարուհի Փոստանջյանն ահազանգում է՝ ոստիկաններ են ուղարկել իր տուն՝ դստերը բերման ենթարկելու

Սեպտեմբեր 22,2026 22:45 Share

Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ահազանգում է՝ ոստիկաններ են ուղարկել իր տուն՝ իր դստեր հետևից։  Սոցցանցի իր էջում նա հայտնել է, որ դստերը մտադիր են բերման ենթարկել՝ վկայի կարգավիճակով։

Փոստանջյանը, մասնավորապես, նշել է․ «Պարզ չէ, ինչ գործով է վկա, ինչ կարգավիճակ է, ինչու են ոստիկանները եկել»։

Նա նշել է, որ ինքը Հայաստանում չէ և տեսակապով ցուցադրել է, թե ինչ է կատարվում տան բակում՝ ընդգծելով, որ սա հերթական պատվիրված գործընթացն է։

Ավելի վաղ նա նաև գրել էր․ «Կրքոտ հիստերիկը չի հանգստանում։ Օգտվելով այն հանգամանքից, որ այս պահին Հայաստանում չեմ, ոստիկաններ է ուղարկել իմ տուն՝ երեխաներիս, որոնցից մեկն անչափահաս է, ահաբեկելու համար։

Հիշեցնեմ նաև, որ դեռևս 2021 թվականին հենց այն վայրում, որտեղ այժմ կանգնած են այդ ոստիկանները, պայթեցվել էր ամուսնուս ավտոմեքենան։ Մինչ օրս անհայտ է մնում, թե ով է տվել այդ հանցագործությունն իրականացնելու հրամանը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել