Լրահոս
Օրվա լրահոսը

Խուլիգանություն Արաբկիրում. զենքով կրակել է շենքի պատի տակ դրված շշերին

Մայիս 28,2015 13:58
zenq

Մայիսի 27-ին, ժամը 21.00-ին, Երևանի Արաբկիրի 27-րդ փողոցի 1/6 շենքի պահակից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ` զենքով կրակել է շենքի դիմաց գտնվող շինության պատի տակ դրված շշերին:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1993 թ. ծնված Գոռ Ս.-ն իր մոտ առանց թույլտվության պահվող «MP-512» տիպի, 4.5 մմ տ/չ օդամղիչ զենքով կրակոցներ է արձակել Արաբկիր 21-րդ փողոցի թիվ 2 շենքի մոտակայքում գտնվող, ջրի պոմպակայանի պատի տակ դրված դատարկ շշերին:

Ժամը 23.30-ին Գոռ Ս.-ն ներկայացել է բաժին և ներկայացրել նշված զենքը, որը առգրավվել է` փորձաքննության ուղարկելու համար:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031