Լրահոս
Օրվա լրահոսը

Ղազախստանում հինգ բարձրաստիճան զինվորական է ձերբակալվել զորավարժությունների ընթացքում Կասպից ծովում 14 զինծառայողի մահվան գործով

Սեպտեմբեր 25,2026 16:06 Share

«Հենակետ». Ղազախստանում «Хазар Қорғаны – 2026» զորավարժությունների ժամանակ տեղի ունեցած ողբերգությունից հետո ձերբակալվել է ՊՆ համակարգի հինգ պաշտոնատար անձ։

Նրանց թվում են ՌԾՈւ գլխավոր հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետը, երկու զորամասերի հրամանատարներ, ծովային հետևակի վաշտի և «Қайсар» կատերի հրամանատարները։
Նրանք կասկածվում են ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի և նավավարման կանոնների խախտման մեջ, որոնք հանգեցրել են ծանր հետևանքների։

Սեպտեմբերի 24-ին Կասպից ծովում եղանակային պայմանների կտրուկ վատթարացման հետևանքով 17 զինծառայող հայտնվել էր ջրում։ Նրանցից երեքին հաջողվել է փրկել, իսկ 14 զինծառայող զոհվել է։
Դեպքի առնչությամբ շարունակվում է նախաքննությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930