Լրահոս
Օրվա լրահոսը

«Գնահատեք երեւույթը՝ Հովիկ Աբրահամյանը ցանկություն հայտնեց դառնալ այդ դժվարին խաղի մասնակից». Գագիկ Խաչատրյան

Հունիս 04,2015 17:25

Այսօր ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ստվերից մեծ ծավալներ են հայտնաբերել եւ դուրս բերել:

Aravot.am-ի հարցին՝ Հովիկ Աբրահամյանի հորդորներից հետո հավաքագրումներն ինչքանո՞վ են ավելացել՝ նա պատասխանեց. «31 մլրդ՝ 3 ամսում՝ միայն ինքնահայտարարագրման միջոցով: Գնահատեք երեւույթը, որ Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց հետո ինքը ցանկություն հայտնեց դառնալ այդ դժվարին խաղի մասնակից: 31 մլրդ նաեւ մեր նախարարության, կառավարության նաեւ մյուս գերատեսչությունների վարչարարական գործիքների կիրառման շնորհիվ մենք 3-4 ամսում 31 մլրդ միայն տնտեսվարողների կողմից ինքնուրույն հայտարարագրումների միջոցով եւ մեր վարչարարության հաշվին ունեցանք լրացուցիչ մուտքեր, դա քի՞չ է»:

Հարցին՝ այսինքն, ավելի արդյունավետ եք գնահատում Հովիկ Աբրահամյանի՞ աշխատանքը, քան Տիգրան Սարգսյանինն էր՝ Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Դա արդեն ես չպիտի գնահատեմ, ես իրավունք չունեմ գնահատեմ»:

Ինչ վերաբերում է ստվերին, ԱՄՀ-ն՝ Արժույթի միջազգային հիմնադրամը մտահոգություններ էր հայտնել այդ կապակցությամբ: «Մենք էլ ենք մտահոգվել»,- ասաց Գագիկ Խաչատրյանը:

Դիտարկմանը, որ ԱՄՀ-ն ասում է՝ Ձեր խաղի կանոնները պետք է փոխեք՝ Գագիկ Խաչատրյանը համաձայնեց. «Բա մենք էլ ենք ասում: ԱՄՀ-ն մեր հետ աշխատում է,մենք նրա հիմնական պարտյորն ենք: Կառավարությունն էլ է անհանգստացած, մտահոգված: Մենք ամենօրյա ստվերի նկատմամբ…էդ աշխատանքը մի օրվա աշխատանք չի»:

Դիտարկմանը, որ ստվերի դեմ կարծես ցանկություն չկա պայքարելու, կրճատելու, ավելի շատ խոսում եք, քան գործում՝ Գագիկ Խաչատրյանը չհամաձայնեց: Ըստ նրա, դանդաղ է լինում:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Հայաստանի ամենահարուսները Գ.Խաչատրյանն ու Հ.Աբրահամյանն են: Տեսնես իրենց «ստվերը» ինչքան է:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930