Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանքատարածքներում իրականացվում է ուժեղացրած հերթապահություն

Հունիս 11,2015 10:42

Քաշաթաղի շրջանի հարավային թևում մայիսի 31-ից սկսվել են հացահատիկի բերքահավաքի աշխատանքները: Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարի ևս Իշխանաձոր գյուղում, որը տարածքի համար կենտրոնի դեր է կատարում, ստեղծվել է բերքահավաքն անկորուստ իրականացնելու և հակահրդեհային շտաբ՝ շրջվարչակազմի ղեկավար Սուրեն Խաչատրյանի գլխավորությամբ: Կովսականի, Թովմասարի և Որոտանի սարահարթերում գործում են հակահրդեհային հենակետեր:

Ըստ շրջվարչակազմի աշխատակազմի գյուղվարչության պետ Լևոն Սիմոնյանի տեղեկացման հունիսի 10-ի դրությամբ շրջանում ընդամենը հնձվել է 251հա հացահատիկային մշակաբույս՝ հիմնականում գարի: Ըստ տեղեկանքի՝ միջին բերքատվությունը կազմում է 39 ցենտներ՝ հեկտարից: Ընդհանուր ստացվել է 9600ց գարի:

Հունիսի 9-ին հունձ 2 կոմբայնով կատարել են Միջնավանի քաղաքային համայնքի հողատարածքներում՝ ընդհանուրը 10հա. Ստացվել է 45ց բերք: Նույնքան հեկտար հնձվել է Արծվաշենի գյուղական համայնի տարածքում՝ 42ց/հա բերքատվությամբ. աշխատել է դարձյալ 2 կոմբայն: Իսկ պետական պահուստային ֆոնդի(ՊՊՖ) ցանքատարածքներում աշխատել է 10 կոմբայն, հնձվել է 40հա տարածք՝ միջին 44ց/հա բերքատվությամբ:

coren_2

Հողօգտագործողները գոհ են արդյունքից: Նշված օրերի ընթացքում հրդեհի օջախներ են առաջացել տարբեր վայրերում, սակայն հրշեջներին և կամավորականներին հաջողվել է շուտ մարել կրակը, և վնասը քիչ է կազմել: Ցանքատարածքներում իրականացվում է ուժեղացրած հերթապահություն, որպեսզի հնարավորինս կանխվեն հրդեհների դեպքերը:

Հացահատիկային մշակաբույսերի հնձին զուգահեռ շրջանում կատարվում են նաև գարնանացանի աշխատանքներ: Հյուսիսային թևի Լեռնահովիտ, Մոշաթաղ, Հակ համայնքներում համապատասխանաբար կատարվել է 150հա, 120հա և 140հա հաճարի ցանքս: Հակում և Մոշաթաղում համապատասխանաբար արվել է նաև 10 և 30 հեկտար գարու ցանքս:

Շրջանի հարավային թևի 8 համայնքում ընդհանուր կատարվել է 243հա եգիպտացորենի ցանքս: Ամենաշատը՝ 120հա, ցանել են Միջնավանում: Բացի հացահատիկից, վերջին տարիներին մշակվում է նաև անասնակեր՝ կորնգան և առվույտ: Այս տարի ընդհանուր կատարվել է 115հա առվույտի և 415,5հա կորնգանի ցանքս: Հունիսի 10-ի դրությամբ կատարվել է մոտ 40հա կարտոֆիլի, 90հա հատիկաընդեղենի, 230հա բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերի գարնանացան:

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930