Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը

Հունիս 16,2015 17:29

2015 թվականի հունիսի 12-ին տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին Սահմանադրության նախագծի «Դատախազությունը», «Տեղական ինքնակառավարման մարմինները», «Վերահսկիչ պալատը» և «Կենտրոնական ընտրական հանձնաժողովը» գլուխների վերաբերյալ Հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված նկատառումներն ու առաջարկությունները:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    «Համաշխարհային արդարադատություն»` World Justice Project, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է «Օրենքի գերակայություն» զեկույցը 2015 թվականի համար: 2006 թվականին ստեղծված այս կառույցի կառավարման խորհրդում Քաթարի, Ռումինիաի, ԱՄՆ-ի, Սինգապուրի, Բիազիլիայի եւ այլ երկրների քաղաքացիներ են` գիտնական, լրագրող, գործարար: Պատվավոր անդամ են ԱՄՆ նախկին նախագահ Ջիմի Քարտերը, նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը եւ այլք:
    «Օրենքի գերակայություն» ցուցակը կազմվում է ութ հիմնական չափորոշիչներով` կառավարման օղակների լիազորոթյունների սահմանափակում, կոռուպցիայի բացակայություն, կարգուկանոն եւ անվտանգություն, մարդու հիմնարար ազատությունների պաշտպանվածություն, կառավարման մարմինների թափանցիկություն, քաղաքացիական արդարադատություն, քրեական արդարադատություն, օրենքների կիրառում: Երկրները գնահատվում են 0-1 սանդղակով: Որքան ցուցանիշը մեկին մոտ է, այնքան այդ երկրում բարձր է օրենքի գերակայության մակարդակը:
    Հայաստանը չկա այս ցուցակում:
    Խնդրում եմ այս թեմայով հրապարակում պատրաստեք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930