Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման դեպք

Հուլիս 07,2015 11:53 Share

Հուլիսի 6-ին  ՀՀ ԱՆ  «Կոշ» քրեակատարողական հիմնարկում կանխվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման դեպք:

Այսպես՝ հիմնարկի ծառայողները,  օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել հիմնարկի դատապարտյալ Բ.Կ.-ի համար վերջինիս մոր՝ Վ.Կ.-ի կողմից բերված հանձնուքը:

Զննությամբ պարզվել է, որ շոկոլադե կոնֆետների մեջ լցոնված է  B8 դաջվածքով 12 դեղահաբ:

Հայտնաբերվածն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին 

Լուսանկարը`  արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել