Լրահոս
Օրվա լրահոսը

Ավագ եւ միջնակարգ դպրոցները կանգնելու են քիչ թվով աշակերտ ունենալու լուրջ խնդրի առաջ. «Հայկական ժամանակ»

Հուլիս 16,2015 11:03

Գալիք ուսումնական տարում ավագ եւ միջնակարգ դպրոցները կանգնելու են քիչ թվով աշակերտ ունենալու լուրջ խնդրի առաջ։ Դա, իր հերթին, նշանակում է ֆինանսական հոսքերի էական կրճատում։

9-րդ դասարանը, այսինքն` հիմնական դպրոցը, ամեն տարի ավարտում է մոտ 30 հազար աշակերտ։ Նրանցից 7-8 հազարը, սովորաբար, նախընտրում է ուսումը շարունակել միջին մասնագիտական կրթական հաստատություններում, իսկ մնացած 22-23 հազար աշակերտները գնում են ավագ դպրոց։ Նոր ուսումնական տարում պատկերը բոլորովին այլ է լինելու, որովհետեւ հիմնական դպրոցն ավարտողների թիվը եղել է ընդամենը 14 հազար։ Ու եթե ընդունենք, որ համամասնորեն նրանցից 3.5-4 հազարը կորոշեն սովորել քոլեջներում եւ ուսումնարաններում, ապա կստացվի, որ ավագ դպրոցի 10-րդ դասարան կտեղափոխվի հիմնական դպրոցի շրջանավարտներից միայն շուրջ 10 հազարը։ Այսինքն՝ նախորդ տարիների ցուցանիշների կեսից էլ պակաս։

Իսկ ստեղծված իրավիճակը պայմանավորված է հետեւյալ հանգամանքով. 2006-2007 թվականներին, երբ դպրոցներում սկսվեց 12-ամյա կրթական ծրագիրը, կատարվեց երկու տիպի առաջին դասարանների ընդունելություն։ Դպրոց հաճախեցին թե՛ վեցուկեսից յոթ տարեկան երեխաները, որոնք 12-ամյա կրթակարգի անցնելուց անկախ՝ միեւնույն է, հանրակրթական ուսումնական հաստատություն պիտի գնային, թե՛ այն երեխաները, որոնց վեց տարին պետք է լրանար տվյալ տարվա հուլիս-դեկտեմբերին։ Բայց արդեն հաջորդ ուսումնական տարում ավագ խմբի առաջին դասարանցիները փոխադրվեցին ոչ թե երկրորդ, այլ երրորդ դասարան, իսկ կրտսեր առաջին դասարանում սովորողները՝ երկրորդ։ Ահա վերջին խմբի երեխաներն էլ հիմա փոխադրվելու են 10-րդ դասարան, եւ նրանց թիվը 14 հազար է։

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031