Լրահոս
Օրվա լրահոսը

Հասմիկ Պողոսյան. «Չեմ կարծում, թե ես առանձնահատուկ տաղանդով եմ օժտված». «168 ժամ»

Հուլիս 16,2015 12:02

«168 ժամը» զրուցել է ՀՀ ամենաերկարակյաց մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ

– Մինչ այս հանդիպումը երբեք առիթ չէի ունեցել այսքան մանրակրկիտ ուսումնասիրել Ձեր կյանքը և, փաստորեն, այստեղ գալուց առաջ բացահայտեցի, որ Դուք երկար տարիներ աշխատել եք դպրոցում՝ կենսաբանություն եք դասավանդել։ Մի քիչ անսպասելի է պատկերացնել Ձեզ ուսուցչի կերպարում։

– Ի՞նչն է Ձեզ անսպասելի թվացել, շատ կուզենայի իմանալ։

– Այն ասոցիացիան, երբ փորձում էի Ձեզ պատկերացնել ուսուցչուհու կերպարում։ Դուք անառարկելիորեն ինձ հիշեցնում եք միայն ու միայն պետական պաշտոնյայի։

– Ու ոչ ոք չի ուզում պատկերացնել, որ մինչև պետական պաշտոնյա լինելը դու կյանք ես ունեցել։ Դա մեր իրականության երևի ամենացավալի հատվածն է, որովհետև մարդիկ երկնքից չեն ընկնում այս պաշտոններին։ Որոշակի կենսագրություն ես անցնում ու, ի դեպ, այդ շրջանը (իսկ ես դպրոցում դասավանդել եմ ավելի քան տասը տարի) ես համարում եմ իմ կենսագրության լավագույն էջերից մեկն ու շատ ափսոսում եմ, որ դա հետ վերադարձնել չի լինի։ Ափսոսում եմ նաև, որ հիմա հնարավորություն չունեմ դասավանդել որևէ տեղ, կարևոր չէ՝ որտեղ, ինչ-որ մի խմբակում, կամ ուսանողների առջև։ Պրոցեսը, երբ մարդ իր գիտելիքներն է փոխանցում մեկ ուրիշին, և դու գիտես, որ դրանք իզուր չկորան, անփոխարինելի զգացում է։ Շատ եմ ափսոսում, որ դրա ժամանակն այլևս չունեմ։

– Ի՞նչ առանձնահատուկ տաղանդով եք Դուք օժտված, որը կփորձեիք փոխանցել ուրիշներին։

– Չեմ կարծում, թե ես առանձնահատուկ տաղանդով եմ օժտված, պարզապես ես մարդկանց կփոխանցեի իմ ունեցած փորձն ու գիտելիքները մշակույթի, քաղաքականությունների մասին, փոխհարաբերությունների մասին, ժողովրդական դիվանագիտության մասին կխոսեի, թե ինչպես մարդկային գործոնը կարող է դառնալ լուրջ դիվանագիտության հիմք։ Իմ մասնագիտական գործունեության ընթացքում ականատես եմ եղել բազմաթիվ հիանալի օրինակների, թե ինչպես մի մարդը կարող է իրավիճակ փոխել ամբողջ երկրի համար:

Նվարդ ՄԱՆՎԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031