Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Լրագրողը կարող է իր գործունեությամբ սահմաններ գծել»

Սեպտեմբեր 08,2015 12:28

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ

Ազգային ժողովի նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ լրագրողներ, շնորհավորում եմ ձեզ Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ:

Լրագրողի գործունեությունն աշխարհագրական սահմաններ չի ճանաչում, միաժամանակ, լրագրողը կարող է իր գործունեությամբ սահմաններ գծել, ճշմարտության սահմանները, եւ քաղաքացիական ակտիվ դիրքորոշմամբ, մտքի եւ ոգու ուժով, հաճախ նաեւ կյանքով պաշտպանել այն: Ձգտելով մարդկանց ներկայացնել ճշմարտությունը՝ ցավոք, մոլորակի տարբեր թեժ կետերում, ինչպես նաեւ խաղաղ պայմաններում զոհվում են թղթակիցներ ու ֆոտոլրագրողներ՝ մինչեւ վերջ հավատարիմ մնալով մասնագիտությանն ու ընտրած ճանապարհին: Ժամանակակից արագ, այդ թվում՝ նաեւ տեղեկատվության ազդեցությամբ փոփոխվող աշխարհում, որը հաճախ աչքի է ընկնում նաեւ տեղեկատվական պատերազմներով, լրագրողի մասնագիտությունը ամենակարեւորներից է եւ պահանջում է խիզախություն ու արդարամտություն, անաչառություն ու պատասխանատվություն: Իրենց գործունեությամբ լրագրողները հանդես են գալիս որպես քաղաքացիական հասարակության կայացման ու կատարելագործման արդյունավետ միջոց եւ ակտիվ մասնակից, ում մատուցած հավաստի տեղեկատվությունից ու օբյեկտիվությունից, ինչու չէ, նաեւ նրա բարոյական կերպարից կախված են հասարակական կարծիքն ու հասարակության առողջությունը, մարդկանց, պետությունների ու ժողովուրդների ճակատագրեր:
Մեր երկրի ԶԼՄ-ները լրագրողական միջազգային ընտանիքի արժանապատիվ անդամն են, հայաստանյան քաղաքացիական հասարակության անքակտելի մասն ու նաեւ շարժիչ ուժը:

Հարգելի՛ լրագրողներ, ձեր անհանգիստ ու պատասխանատու աշխատանքը պահանջված է ու անհրաժեշտ, սպասված ու գնահատելի, կենսական՝ պետության առաջընթացի ապահովման տեսանկյունից: Խոսքի ու մարդու մյուս հիմնարար ազատությունների լիարժեք ապահովման ուղղությամբ ձեռնարկվող քայլերն ու լրագրողի եւ լրատվամիջոցների գործունեության համար ստեղծված պատշաճ միջավայրը Հայաստանի իշխանությունների մշտական առաջնահերթություններից են՝ որպես ժողովրդավարական պետության կենսագործունեության կարեւոր նախապայմաններ:

Եւս մեկ անգամ շնորհավորելով Լրագրողների համերաշխության միջազգային օրվա առթիվ՝ մաղթում եմ առողջություն, լավատեսություն ու հաջողություններ»:

Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930