Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուրիկ Խաչատրյանի եղբայրը Հայաստանի սահմանները պաշտպանելիս կանտուզիա է ստացել»

Սեպտեմբեր 16,2015 19:15
liska

Նախաքննական մարմինն այսօր միջնորդություն է ներկայացրել դատարան՝ «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Զաքարյան եղբայրների առողջությանը վնաս հասցնելու համար կալանավորված Սյունիքի մարզպետի որդու կալանքի ժամկետը երկարացնելու համար:

Մարզպետի որդու Տիգրան Խաչատրյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը ասաց, որ դեռ նիստի օրը հայտնի չէ: Նա նախաքննական մարմնի նման միջնորդություն ներկայացնելու պատճառներին չցանկացավ անդրադառնալ:

Հիշեցնենք, որ փաստաբանը  շարունակում է պնդել, որ իր պաշտպանյալը որեւէ կապ չի ունեցել տուժած եղբայրներին առողջական վնաս հասցնելու հետ:

Aravot.am-ի հարցին՝ ինչպես է իրեն զգում Տիգրան Խաչատրյանը, ավելի վաղ փաստաբանը տարածել էր, որ նա առողջական խնդիրներ ունի, պարոն Մելքոնյանն ասաց՝ չգիտի. «Բուժում է ստանում, բայց չգիտեմ մանրամասները, չեմ հետաքրքրվել»:

Մեր հարցին, թե ձեր պաշտպանյալից տեղեկություններ չունե՞ք, ասաց. «Ունեմ, բայց ինձ այդ թեման չի հետաքրքրում, հարցրել եմ՝ ոնց ես, ասել է՝ լավ եմ: Ինչ բուժում է ստանում, ինձ չի հետաքրքրել, ես մասնագետ չեմ»:

Պարոն Մելքոնյանից հետաքրքրվեցինք նաեւ, թե ինչու Սդղի գյոլի դեպքով մարզպետի եղբայր Սեյրան Խաչատրյանի հոգեկան խնդիրները «բացահայտվեցին» այն բանից հետո, երբ այդ գործով վերահսկող դատախազը հրահանգեց խստացնել Սեյրան Խաչատրյանի և նրա որդու՝ Էյներ Խաչատրյանի մեղադրանքը:

«Նրա հորեղբայրը 1994-ին Հայաստանի սահմանների պաշտպանության մարտերի ժամանակ կանտուզիա է ստացած եղել, 1994-ին էլ հաշվառված է եղել: Նա ամիսներ շարունակ հոգեբուժարանում պառկել է մինչեւ այս դեպքը»,- ասաց փաստաբանը:

Նա պնդեց, որ Սեյրան Խաչատրյանը ապօրինի ցուցումների հիման վրա էր ձերբակալվել. «Բարեբախտաբար, գոնե հասկացան՝ իրավունք չունեն խափանման միջոցը փոխել, որովհետեւ արդեն ընտրված խափանման միջոց ունեն՝ ստորագրություն չհեռանալու մասին, որը մարդիկ որեւէ կերպ չէին խախտել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930