Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ կհաջողվի COP17-ի շրջանակում քննարկվող նպատակները վերածել ՀԲ հետ կոնկրետ ծրագրային նախաձեռնությունների շուրջ համագործակցության

Հոկտեմբեր 26,2026 23:13 Share
Աջակցեք aravot.am-ին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի խմբի փոխնախագահ Գուանգժե Չենի գլխավորած պատվիրակությանը, ով Հայաստան է ժամանել ՄԱԿ-ի Կենսաբազմազանության կոնվենցիայի 17-րդ համաժողովի շրջանակներում։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել կլիմայական դիմակայունության ամրապնդման և կանաչ անցման համար անհրաժեշտ ֆինանսական և տեխնիկական ռեսուրսները պետություններին առավել հասանելի դարձնելու Համաշխարհային բանկի հանձնառությունը։

Այս համատեքստում Տիգրան Խաչատրյանը հույս է հայտնել, որ համատեղ աշխատանքի արդյունքում կհաջողվի COP17-ի շրջանակում քննարկվող նպատակները վերածել ՀԲ հետ կոնկրետ ծրագրային նախաձեռնությունների շուրջ համագործակցության։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մանրամասն անդրադարձ են կատարել երկկողմ ընթացիկ համագործակցության՝ կլիմայի փոփոխության և բնապահպանական տեսանկյունից էական նշանակություն ունեցող ուղղություններին։

Մասնավորապես՝ մտքեր են փոխանակվել վերականգնվող էներգետիկայի և դրա համատեքստում կուտակիչ կայանների ենթակառուցվածքի զարգացման, ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, լանդշաֆտների վերականգնման և հողերի դեգրադացիայի կանխարգելման ուղղությամբ իրականացվող ընթացիկ ծրագրերի շուրջ։

Կենսաբազմազանության պահպանության և կլիմայական նպատակների իրականացման ֆինանսավորման աղբյուրների ընդլայնման անհրաժեշտության համատեքստում անդրադարձ է կատարվել նաև կանաչ ֆինանսավորման գործիքների կիրառման հեռանկարներին և այս ուղղությամբ հնարավոր համագործակցությանը։

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031