Լրահոս
Օրվա լրահոսը

Նախնական տվյալներով` 26-ամյա սպան մահացել է ավտովթարի հետևանքով. ավտոմեքենան գլորվել է ձորը

Սեպտեմբեր 21,2015 13:28

Նախնական տվյալներով` 26-ամյա սպան մահացել է ավտովթարի հետևանքով. ավտոմեքենան գլորվել է ձորը

2015թ. սեպտեմբերի 20-ին` ժամը 18:00-ին, Սիսիան քաղաքի բնակիչ Վալերիկ Դավթյանից հաղորդում է ստացվել, որ որդին՝ Սուրեն Դավթյանը, սեպտեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, իր անձնական օգտագործման «Վոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել տանից և այլևս չի վերադարձել:

Վալերիկ Դավթյանի գրավոր հաղորդման վերաբերյալ ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված որոնողական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 21-ին՝ ժամը 08:40-ին, Սյունիքի մարզի Ծղուկ գյուղի «Բոշկայի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերվել է Սուրեն Դավթյանի վթարված ավտոմեքենան և նրա դին՝ ավտոմեքենայից դուրս ընկած:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Նշանյանի գլխավորությամբ։

Նախնական քննության տվյալներով՝ 26-ամյա Ս.Դավթյանը (զինծառայող, սպա), վարելով անձնական օգտագործման «Վոլկսվագեն գոլֆ» մակնիշի ավտոմեքենան, Մեղրի-Երևան ավտոճանապարհի 202-րդ կմ հատվածում դուրս է եկել ավտոճանապարհի՝ իր երթևեկելի գոտուց, գլորվել աջակողմյան ձորը, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:

Կատարվել են դիակի, դեպքի վայրի, տրանսպորտային միջոցի զննություններ: Փորձագետների դիտարկմամբ՝ դիակի վրա հայտնաբերվել են ճանապարհատրանսպորտային պատահարին բնորոշ մարմնական վնասվածքներ:

Գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դիակի դատաբժշկական, դատատեխնիկական և դատաավտոտեխնիկական փորձաքննություններ:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930