Լրահոս
Օրվա լրահոսը

Ուշիի ոլորաններում ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. կատարվում է նախաքննություն

Նոյեմբեր 04,2026 11:08 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ավտովթարի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելու մեղադրանքով, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ
Կատարվում է նախաքննություն», – հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն:

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Ապարան–Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել. կան զոհեր և տուժածներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել