Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամերիկյան կողմի նախաձեռնությունը լուրջ ազդանշան է Ադրբեջանին». «Հայկական ժամանակ»

Սեպտեմբեր 26,2015 10:33

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը երեկ մեզ հետ զրույցում ասել է, որ ՀԱՊԿ-ում ՀՀ-ի նախագահությունը կարող է շատ թանկ նստել մեր երկրի վրա:

Ամերիկացի կոնգրեսականները մի շարք առաջարկներեն ներկայացրել եւ Կապիտոլիումում ստորագրահավաք սկսել ու հայտարարում են, որ չի կարելի արհեստական հավասարության նշաններ դնել կողմերի միջեւ: Սա նշանակո՞ւմ է, որ ԱՄՆ դիրքորոշումը ԼՂ հարցում փոխվում է:

– Այո, ԱՄՆ-ը, որ թերեւս ամենաակտիվն է այս հակամարտության կարգավորման գործում եւ ամենաշահագրգիռն է, որ տարածաշրջանային խաղաղությունը պահպանվի, հասկանում է, որ իրավիճակը նաեւ արդյունքն է նրա, որ Ադրբեջանը լկտիանում է, երբ ինչ անում է, դրա դիմաց անորոշ, անհասցե հայտարարություններ են ուղղվում 2 կողմերին, այսինքն, սա Ադրբեջանի ձեռքերը ազատող նշանակություն է ունեցել: Ամերիկյան կողմի նախաձեռնությունը լուրջ ազդանշան է Ադրբեջանին, որ եթե Ադրբեջանը շարունակի չենթարկվել միջազգային իրավունքին, ապա այո, ԱՄՆ քաղաքականության մեջ փոփոխությունները կարող են իրատեսական դառնալ: Երբ արդեն ամերիկյան իսթեբլիշմենթն է խոսում, որ սխալ են անում՝ 2 կողմերին հավասարապես մեղադրելով՝ լավ իմանալով, թե ով է իրականում այս ամենի մեղավորը, սա արդեն կարելի է ասել, դառնում է Վաշինգտոնի ապագա գծի համար կանխորոշող մի բան, որի շարունակությունը կախված կլինի, թե Ադրբեջանը ինչ հետեւություններ կանի:

 Ըստ ձեզ՝ ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանից ի՞նչ կարելի է սպասել: Կարեւոր իրադարձություններ տեղի կունենա՞ն:

– Հասկանանք, որ կենաց-մահու կռիվ է մղվում բանակցային ֆորմատը պահելու համար: Արեւմուտքը հասկանում է, որ ՌԴ-ն փորձում է փակել վերջին ձեւաչափը հետխորհրդային տարածքում, որտեղ Արեւմուտքը ներկա է: ՌԴ-ն դա արդեն փակել է Մերձդնեստրում, Աբխազիայում, Հարավային Օսիայում, Ղրիմում, եւ միակ ֆորմատը, որտեղ լեգիտիմ ներկայություն ունի Արեւմուտքը եւ ազդեցության լծակներ՝ իրավիճակի վրա, ՄԽ-ն է: Այս պահին, կարծում եմ, ամերիկյան կողմը ինքն էլ մեծ հույսեր չի փայփայում, որ կարգավորման տարբերակներ հնարավոր է քննարկվեն: Բայց պայքար է գնում մի կողմից Արեւմուտքի համանախագահների կողմից՝ վերսկսելու այդ լեգիտիմ ձեւաչափը, մյուս կողմից՝ Ադրբեջանը եւ ՌԴ-ն թաքնված ամեն ինչ անում են՝ դա թույլ չտալու համար: Միակ բանը, որ կարող ենք Նյու Յորքի հանդիպումից սպասել, ավելի շատ այն է՝ կվերականգնվի՞ արդյոք բանակցային պրոցեսը լիարժեք թափով: Արեւմուտքը գիտակցում է, որ Ադրբեջանը շահագրգռված չէ դրանում, տեսնում են, որ ՌԴ-ն նույնպես շահագրգռված չէ, որովհետեւ ՌԴ նախագահը իր հովանու ներքո ստեղծել է մի ֆորմատ, որը փաստացի ավելի զորեղ է, քան ՄԽ-ն: ՌԴ-ն կարողանում է իր ֆորմատով ե՛ւ սրել վիճակը, ե՛ւ հանդարտեցնել ու ցույց տալ, թե ով է տարածաշրջանի տերը:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930