Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք քայլ առ քայլ տապալում են իրենց քաղաքական ապագան»

Հոկտեմբեր 14,2015 13:20

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը կարծում է, որ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի նախապատրաստական փուլում թե ընդդիմադիրները, թե սահմանադրական փոփոխությունների կողմնակիցները լավ հնարավորություն ունեն ժողովրդին նախապատրաստել հանրաքվեին:

«Ներկայումս կարելի է գնահատել, որ աստիճանաբար ընկղմվում ենք քաղաքական դեբատների փուլ. և՛ կողմ, և՛ դեմ արտահայտվողները հնարավորություն ունեն իրենց կարծիքները հայտնել ու նախապատրաստել ժողովրդին հանրաքվեին»,- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց պատգամավորը:

Նա անդրադարձավ տեսակետներին, թե սահմանադրական բարեփոխումները պահանջված չեն հանրության կողմից ու հակադարձեց, թե որևէ երկրում սահմանադրական բարեփոխումների անխուսափելիությունը չի ծնվում հանրության կողմից. «Հիմնականում ձևավորվում է քաղաքական կամ մերձքաղաքական շրջանակներում: Խոսել այն մասին, թե արդյոք հանրությունը սպասում էր սրան, մեր շատ ու շատ քաղաքացիներ անգամ պատկերացում չունեն դրա մասին, իրենց հոգսերն էլ շատ են: Ես տեղին չեմ համարում խոսել այն մասին, որ հանրության կողմից պահանջարկված չէր: Գնացեք, ցանկացած քաղաքացու հարցրեք՝ արդյոք նա կողմ է կամ սրտատրոփ սպասում է, որ նախագահական ընտրություններին»:

Նա նկատեց, որ հասարակության կողմից պահանջված չէին նաև նախկին երկու սահմանադրական փոփոխությունները. «Մեզ մոտ այս փոփոխությունները ապրել են բնական էվոլուցիա: Այսպիսի սահմանադրություն մենք 90-ականներին չէինք կարող ընդունել: Այսօր քաղաքացիական հասարակության կայացման լուրջ փուլում և զարգացման մեջ ենք, և այս բարեփոխումները ադեկվատ են ներկայիս զարգացումներին»:

Պարոն Հարությունյանի խոսքով, սահմանադրական բարեփոխումների արդյունքում ամեն նախագահական ընտրություններից հետո հասարակության բախումների այլեւս չենք հանդիպի. «Սահմանադրական բարեփոխումների գործընթացը ապրել է բնական էվոլյուցիա: Այս սահմանադրական բարեփոխումները ադեկվատ են այդ զարգացումներին»:

Նա նաեւ պատմեց սահմանադրական փոփոխությունների նախագծին «ոչ» ասողների քննարկումների՝ իր մասնակցության մասին. «Մեկ-երկու քննարկման եմ մասնակցել, բայց ինձ մոտ ստեղծվել է մի տպավորություն, որ նրանք խոսում են մի փաստաթղթի մասին, որին ծանոթ չեն, նրանք քննադատում են մի փաստաթուղթ, որը չեն էլ կարդացել:
Մեր ընդդիմության կարևորագույն և թիվ մեկ սխալն այն է, որ իրենց ամբողջ գործողությունը կառուցում են ընդդեմ մեկ անձի պայքարի: Նրանք քայլ առ քայլ տապալում են իրենց քաղաքական ապագան»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031