Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխատեսվում է ջերմաստիճանի անկում

Հոկտեմբեր 29,2015 17:02 Share

Համաձայն Հայաստանի հիդրոօդերևութաբանական և մոնիտորինգի պետական ծառայության տեղեկատվության` ս.թ. նոյեմբերի 1-ի լույս 2-ի գիշերը Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում կանխատեսվում է ջերմաստիճանի անկում (չի բացառում նաև ցրտահարության վտանգը), իսկ նոյեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը սպասվում է 0-ից -3 աստիճան ցուրտ: Հանրապետության բարձրադիր գոտում կգրանցվեն ավելի ցածր ջերմաստիճաններ:

Նկատի ունենալով, որ հոկտեմբերի 31-ից կդիտվի տեղումների դադար` ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետները խորհուրդ են տալիս անհապաղ ավարտել բաց բնահողում գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքը:

 

 

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել