Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեալիթի շոուներ՝ մարզերում. Այո-ի ու ոչ-ի ճամբարները մեկնում են քարոզարշավի

Նոյեմբեր 11,2015 14:55 Share

ՀՀԿ պատգամավորները վաղվանից մեկնում են մարզեր՝ մասնակցելու ռեալիթի շոուների՝ Սահմանադրական փոփոխությունների թեմայով:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Դե, բնականաբար, եթե սկսել է արդեն քարոզչական արշավը, տարբեր շոուներ պետք է լինեն: Ինձ թվում է, որ այդ շոուները ավելի գրավիչ կլինեն հանրության համար, երիտասարդների համար: Տարբեր ֆորմատի հանդիպումներ են կազմակերպում: Անկեղծ ասած, մանրակրկիտ չեմ ուսումնասիրել, թե որ ֆորմատն ինչ է իրենից ենթադրում: Որ սկսվի՝ դուք բոլորդ ականատես կլինեք»:

Վահրամ Բաղդասարյանը տեղյակ չէր, թե կոնկրետ քանի հոգի են իրենց խմբակցությունից մեկնելու մարզեր, երբ ԱԺ-ում նիստ է ընթանում:

Դիտարկմանը, որ տեղեկություն կա՝ մինչեւ դեկտեմբերի 6-ը նրանք գործուղման մեջ են լինելու՝ Վահրամ Բաղդասարյանը հերքեց. «Ոչ, նման բան չկա: Երկու օրով են գնում, մեկ օրով: Մենք այնպես պետք է կազմակերպենք, որ նիստերին որեւէ վնաս չհասնի»:

Մեր հարցին՝ աշխատանքային ժամերի՞ն են գնալու՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ոչ, 6-ից հետո»:

Երբ լրագրողները ճշտեցին՝ գործուղո՞ւմ է ձեւակերպվելու պատգամավորների համար՝ Վահրամ Բաղդասարյանը վստահեցրեց, որ ոչ:

Մինչդեռ ՀՀԿ պատգամավոր Կարինե Աճեմյանը, որն ընդգրկված է մեկնողների խմբում, վստահեցրել էր, որ գործուղում է ձեւակերպվել այո-ի շտաբի կողմից եւ այն տեւելու է 20 օր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30