Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Կոստանյանը հանդիպել է ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության պատվիրակության հետ

Նոյեմբեր 11,2015 18:45

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Սոչիում հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆիլիպ Բուայայի և ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության Մարդու իրավունքների քաղաքականության և համագործակցության դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Լոբովի հետ:

ՀՀ գլխավոր դատախազը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության դերը օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում:

Նկատի ունենալով քրեական գործերով վարույթի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ ՀՀ դատախազության որդեգրած քաղաքականությունը՝ ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը ԵԽ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Ֆ. Բուայայի հետ քննարկել է համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ ՀՀ դատախազներին Մարդու իրավունքների պաշտպանության թեմաներով կազմակերպվող վերապատրաստումների ծրագրերում ընդգրկելու հնարավորությունը: Զրուցակիցները պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրերի իրականացման շուրջ:

ՀՀ Դատախազություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30