Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատ Եսայան. «Փաստարկը, թե ստեղծվելու է միակուսակցական համակարգ, բլեֆ է»

Նոյեմբեր 21,2015 13:37

Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունը նոյեմբերի 21-ին այցելել էր Վայոց Ձորի մարզի Վայք քաղաք: ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Բագրատ Եսայանը քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ընդդիմության փաստարկներին, որ Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտ չեն, քանի դեռ ընտրությունները արդար անցկացնելու քաղաքական կամքը չկա, Հայաստանում դա չի լինի:

«Մեր համոզմամբ՝ ինչ ձեւով բարեփոխումները ներկայացված են նախագծում, այդ բարեփոխումների կարիքը կար դեռ 1991 թվականին, երբ որոշվում էր, մեր հանրապետությունը ինչ ուղղով պետք է ընթանա: Դաշնակցությունը պնդում էր, որ զարգացման նորմալ ընթացքը խորհրդարանական կառավարման ձեւավորվումն է, եւ դատական, օրենսդիր եւ գործադիր իշխանությունները պետք է անկախ լինեն, որպեսզի վերահսկեն»,- ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմության մյուս փաստարկին՝ Բագրատ Եսայանը ասաց, որ Սահմանադրությունը կապ չունի արտագաղթի հետ. «Այս Սահմանադրության արդյունքն է այն իրավիճակը, այն համակարգը, որը ստեղծվել է այսօր: Քաղաքացիները դժգոհում են անարդարությունից, սոցիալական վիճակից եւ ամենակարեւորը, որ իրենց ընտրությամբ չեն կարողանում ազդեցություն ունենալ, ելքը ո՞րն է, արտագաղթը»:

HYD

Նա նկատեց, որ այսօր կա մեկ համակարգ, երբ ամբողջ իշխանությունը պատկանում է մեկ կուսակցության, իսկ ընդդիմությանը այն փաստարկը, թե ստեղծվելու է միակուսակցական համակարգ, ըստ նրա, բլեֆ է, քանի որ արդեն կա միակուսակցական համակարգ. գործող Սահմանադրությունն է տալիս միակուսակցական համակարգի ստեղծման հնարավորություն:

Բագրատ Եսայանի կարծիքով՝ ստեղծված համակարգը նաեւ վերահսկողության տակ է պահում տնտեսության համակարգը, եւ չի թողնում, որ ժողովուրդը կարողանա բարելավել իր տնտեսական վիճակը:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30